ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփում է փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով իրականացված աշխատանքները
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակում, ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, 2014-ի հունիսին առանձնացվել են ռիսկային ոլորտները, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով` հունիսի 30-ի դրությամբ վերլուծությունների հիման վրա առանձնացված շուրջ 1200 հարկ վճարողներ պատրաստակամություն են հայտնել բարելավել ցուցանիշները: Նրանց կողմից հուլիս ամսվա ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով հաշվարկվել է 520.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, մասնավորապես շահութահարկի հաշվարկների ճշգրտումների հետևանքով 115 հարկ վճարողներ հայտարարագրել են 439.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատավարձի աճ են ապահովել ավելի քան 600 գործատուներ, արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 25.3մլն դրամ եկամտային հարկի գումար: Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրվել է 371.3մլն դրամի լրացուցիչ շրջանառություն և հաշվարկել է 55.8մլն դրամի լրացուցիչ հարկ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում աճել է փաստաթղթաշրջանառության մակարդակը. 2014-ի հունիսի համեմատ հուլիս ամսին հարկային հաշիվների դուրսգրման քանակն ավելացել է շուրջ 123 հազարով, շրջանառության աճը կազմել` 1մլրդ 98մլն դրամ: Ավելի քան 520 հարկ վճարողներ, չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը, հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում. 96 տնտեսվարողների մոտ իրականացվող միջոցառումներն ընթացքի մեջ են, նրանցից 45-ն առավել խոշոր հարկ վճարողներն են: Ըստ Արմեն Ալավերդյանի, ձեռնարկված քայլերը դրական արդյունք են արձանագրել. «Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ավարտված 21 ստուգումներով արձանագրվել է 1մլրդ 67.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, 31 հարկ վճարողի մոտ իրականացված ՀԴՄշահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներով արձանագրվել է 15.6մլն դրամի տուգանք: Իսկ 33 ստուգումներով հայտնաբերվել է 71 չգրանցված աշխատող և արձանագրվել է 10.8մլն դրամի հարկային պարտավորություն»: Ընդհանուր առմամբ, ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են 117 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում առաջադրվել է 1մլրդ 529.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Փոխնախարարի տեղեկացմամբ` ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ հսկողական գործառույթներին զուգահեռ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Այսպես, հարկային հաշիվների դուրս գրման հսկողության նպատակով ԱԱՀ վճարողների մոտ իրականացվել է 79 օպերատիվ-հետախուզական միջոցառում, արդյունքում արձանագրվել է 40.6մլն դրամի տուգանք, իսկ առավել ռիսկային համարվող 51 տնտեսվարողների մոտ դեռևս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով, 2014-ի հուլիսի 1-ից էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ ամենօրյա հսկողություն է սահմանվել. օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով հաշվետու ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել ավելի քան 4 հազար էլեկտրոնային հարկային հաշիվներ` 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ըստ Արմեն Ալավերդյանի, առաջին արդյունքները գոհացուցիչ են, սակայն անելիքներ դեռ կան. «Բիզնեսի համար հավասար պայմանների ապահովմանը միտված միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նպատակը` տնտեսությունում ստվերի կրճատման միջոցով պետական բյուջեի մուտքերի ավելացումն է»։
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփում է փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով իրականացված աշխատանքները
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակում, ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, 2014-ի հունիսին առանձնացվել են ռիսկային ոլորտները, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով` հունիսի 30-ի դրությամբ վերլուծությունների հիման վրա առանձնացված շուրջ 1200 հարկ վճարողներ պատրաստակամություն են հայտնել բարելավել ցուցանիշները: Նրանց կողմից հուլիս ամսվա ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով հաշվարկվել է 520.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, մասնավորապես շահութահարկի հաշվարկների ճշգրտումների հետևանքով 115 հարկ վճարողներ հայտարարագրել են 439.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատավարձի աճ են ապահովել ավելի քան 600 գործատուներ, արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 25.3մլն դրամ եկամտային հարկի գումար: Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրվել է 371.3մլն դրամի լրացուցիչ շրջանառություն և հաշվարկել է 55.8մլն դրամի լրացուցիչ հարկ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում աճել է փաստաթղթաշրջանառության մակարդակը. 2014-ի հունիսի համեմատ հուլիս ամսին հարկային հաշիվների դուրսգրման քանակն ավելացել է շուրջ 123 հազարով, շրջանառության աճը կազմել` 1մլրդ 98մլն դրամ: Ավելի քան 520 հարկ վճարողներ, չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը, հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում. 96 տնտեսվարողների մոտ իրականացվող միջոցառումներն ընթացքի մեջ են, նրանցից 45-ն առավել խոշոր հարկ վճարողներն են: Ըստ Արմեն Ալավերդյանի, ձեռնարկված քայլերը դրական արդյունք են արձանագրել. «Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ավարտված 21 ստուգումներով արձանագրվել է 1մլրդ 67.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, 31 հարկ վճարողի մոտ իրականացված ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներով արձանագրվել է 15.6մլն դրամի տուգանք: Իսկ 33 ստուգումներով հայտնաբերվել է 71 չգրանցված աշխատող և արձանագրվել է 10.8մլն դրամի հարկային պարտավորություն»: Ընդհանուր առմամբ, ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են 117 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում առաջադրվել է 1մլրդ 529.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Փոխնախարարի տեղեկացմամբ` ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ հսկողական գործառույթներին զուգահեռ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Այսպես, հարկային հաշիվների դուրս գրման հսկողության նպատակով ԱԱՀ վճարողների մոտ իրականացվել է 79 օպերատիվ-հետախուզական միջոցառում, արդյունքում արձանագրվել է 40.6մլն դրամի տուգանք, իսկ առավել ռիսկային համարվող 51 տնտեսվարողների մոտ դեռևս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով, 2014-ի հուլիսի 1-ից էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ ամենօրյա հսկողություն է սահմանվել. օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով հաշվետու ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել ավելի քան 4 հազար էլեկտրոնային հարկային հաշիվներ` 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ըստ Արմեն Ալավերդյանի, առաջին արդյունքները գոհացուցիչ են, սակայն անելիքներ դեռ կան. «Բիզնեսի համար հավասար պայմանների ապահովմանը միտված միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նպատակը` տնտեսությունում ստվերի կրճատման միջոցով պետական բյուջեի մուտքերի ավելացումն է»։
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին