Խաղաղությունը տանուլ տվող հրամանատարին պատերազմ չեն վստահում
Այսօր տևական ընդմիջումից հետո վերջապես ուրախալի լուր ստացանք, որ երեկվա դիվերսիոն չհաջողված փորձի արդյունքում թշնամին տվել է տարբեր տվյալներով 8-10 զոհ: Թեպետ ուրախալի կարելի է ասել խիստ վերապահումով, քանի որ մենք էլ այդ ժամանակ երկու զոհ ենք տվել: Պատերազմը չի վերսկսվել, որպեսզի թշնամու 4-5 անգամ ավել կորուստը հաջողություն համարենք: Դեռ Երևանում ամեն պատեհ ու անպատեհ առիթով իշխանական ջահելները փուչիկներով տռճիկ են տալիս հրապարակում, դեռ երևանյան նույն փողոցը ամիսը մեկ ասֆալտում են ու պետական փողերը քամուն տալիս, դեռ իշխանության ներկայացուցիչները ոչ մի առիթ բաց չեն թողնում քեֆ-ուրախություն կազմակերպելու, ու դեռ Երևանում կարող են դեկորատիվ հիմարություններով փողոցներ զարդարելու վրա հսկայական փողեր ծախսել: Այստեղ են ասել՝ «Մեր սև սիրտ, ձեր վարդագույն ֆլամինգո»:
Ու քանի դեռ այսպիսի անհասկանալի ու հակասական պատկերացումներ կան հայրենիքի ու նրա պաշտպանների առաքելության նկատմանբ, խաղաղ պայմաններում մեր ամեն մի զոհ ողբերգություն է, աններելի ու ոչնչով չփոխհատուցվող:
Ուստի, հասկանանք, թե ինչո՞ւ այս վիճակում հայտնվեցինք:
Զինադադարից 20 տարի հետո ու իր պաշտոնավարման 6-րդ տարում «վերջին բոլշևիկը» հրաժարվեց Ղարաբաղից, իսկ օրերս էլ Ղարաբաղը հրաժարվեց նրանից: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նախագահը բանակցությունների ժամանակ ներկայացնել Ղարաբաղի շահերը, երբ արդեն հայտարարել է, որ ԼՂՀ-ն ոչ իրավաբանորեն, ոչ էլ մեր պատկերացումներում Հայաստան չէ, երբ ԼՂՀ վարչապետն օրերս կետ առ կետ պարզաբանեց, որ Սարգսյանի պատկերացումները հակասում են Ղարաբաղի շահերին և իրենց պաշտոնական տեսակետին:
Առաջին հայացքից թվում է տարօրինակ, թե ինչու այսքան տարի հետո միայն Ղարաբաղից պաշտոնական տեսակետ հնչեց, որ իրենց համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները: Բայց իրականում տարօրինակ ոչինչ չկա: Այսքան տարի գործող նախագահը հավաստիացնում էր, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելու հարցում ոչ մի վտանգավոր բան չկա՝ անկախ նրանից, թե կան կետեր, որոնք մեր ժողովրդի համար ի սկզբանե ընդունելի չեն, մեկ է, եթե համաձայնեցված չէ թեկուզ մեկ կետ, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ, ու որքան էլ բանակցենք, դա տեղավորվում է հայտնի կոնցեպտի շրջանակներում՝. «Talk-talk is better than war-war» (Լավ է խոսել, քան պատերազմել): Բայց երբ պարզ դարձավ, որ Սարգսյանն այլևս ոչ բանակցային ռեսուրս ունի, ոչ էլ իր անձի նկատմամբ վստահություն կա, ուրեմն պատերազմն արդեն դառնում է անխուսափելի՝ վաղ թե ուշ: Այդ դեպքում պետք չէր աշխարհին հավաստիացնել, թե հայկական կողմը պատերազմ չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը տեսնում է միմիայն խաղաղ ճանապարհով: Այլևս էական չէ. Սարգսյանը, սպառելով մանևրելու իր բոլոր ռեսուրսները, արդեն փորձում է Ղարաբաղի հետ տարաձայնություների միջոցով ժամանակ շահել ու բանակցային նոր թեմա ունենա՞լ, թե՞ իրականում կա հակասություն գործող նախագահի ու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումներում: Փաստն այն է, որ տարիներ առաջ երկու պետությունների՝ միասնաբար գործելու պարագայում հազիվ էր հաջողվում պահպանել ստատուս քվոն ու նաև՝ մեր օգտին աշխատեցնել, իսկ հիմա ի՞նչ է անելու Սարգսյանը այս հակասության պարագայում, երբ աշխարհի հզորները հակված են մեզ պատժելուն, իսկ Ադրբեջանին՝ սիրաշահելուն: Ու եթե գործող նախագահի միակ փրկությունը պատերազմն է կամ էլ պատերազմի վտանգը, որպեսզի կարողա առիթն օգտագործել ու աթոռը պահել, ապա պետք է նրան կատեգորիկ հասկացնել, որ խաղաղությունը տանուլ տվող հրամանատարին պատերազմ չեն վստահում, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի՝ միասնաբար գործելու պարագայում դիվանագիտական ֆրոնտում պարտված նախագահն ուղղակի կկործանվի մեր երկու պետությունների հակասությունների պարագայում:
Ուստի մեզ մնում է փաստել, որ մավրը («վերջին բոլշևիկը») իր սև գործն արեց, նա պետք է հեռանա: Ու որքան շուտ, այնքան լավ և՛ իր, և՛ Հայաստանի համար։ Ահա թե որտեղ է պետք «և՛-և՛»–ը։
Խաղաղությունը տանուլ տվող հրամանատարին պատերազմ չեն վստահում
Այսօր տևական ընդմիջումից հետո վերջապես ուրախալի լուր ստացանք, որ երեկվա դիվերսիոն չհաջողված փորձի արդյունքում թշնամին տվել է տարբեր տվյալներով 8-10 զոհ: Թեպետ ուրախալի կարելի է ասել խիստ վերապահումով, քանի որ մենք էլ այդ ժամանակ երկու զոհ ենք տվել: Պատերազմը չի վերսկսվել, որպեսզի թշնամու 4-5 անգամ ավել կորուստը հաջողություն համարենք: Դեռ Երևանում ամեն պատեհ ու անպատեհ առիթով իշխանական ջահելները փուչիկներով տռճիկ են տալիս հրապարակում, դեռ երևանյան նույն փողոցը ամիսը մեկ ասֆալտում են ու պետական փողերը քամուն տալիս, դեռ իշխանության ներկայացուցիչները ոչ մի առիթ բաց չեն թողնում քեֆ-ուրախություն կազմակերպելու, ու դեռ Երևանում կարող են դեկորատիվ հիմարություններով փողոցներ զարդարելու վրա հսկայական փողեր ծախսել: Այստեղ են ասել՝ «Մեր սև սիրտ, ձեր վարդագույն ֆլամինգո»:
Ու քանի դեռ այսպիսի անհասկանալի ու հակասական պատկերացումներ կան հայրենիքի ու նրա պաշտպանների առաքելության նկատմանբ, խաղաղ պայմաններում մեր ամեն մի զոհ ողբերգություն է, աններելի ու ոչնչով չփոխհատուցվող:
Ուստի, հասկանանք, թե ինչո՞ւ այս վիճակում հայտնվեցինք:
Զինադադարից 20 տարի հետո ու իր պաշտոնավարման 6-րդ տարում «վերջին բոլշևիկը» հրաժարվեց Ղարաբաղից, իսկ օրերս էլ Ղարաբաղը հրաժարվեց նրանից: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նախագահը բանակցությունների ժամանակ ներկայացնել Ղարաբաղի շահերը, երբ արդեն հայտարարել է, որ ԼՂՀ-ն ոչ իրավաբանորեն, ոչ էլ մեր պատկերացումներում Հայաստան չէ, երբ ԼՂՀ վարչապետն օրերս կետ առ կետ պարզաբանեց, որ Սարգսյանի պատկերացումները հակասում են Ղարաբաղի շահերին և իրենց պաշտոնական տեսակետին:
Առաջին հայացքից թվում է տարօրինակ, թե ինչու այսքան տարի հետո միայն Ղարաբաղից պաշտոնական տեսակետ հնչեց, որ իրենց համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները: Բայց իրականում տարօրինակ ոչինչ չկա: Այսքան տարի գործող նախագահը հավաստիացնում էր, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելու հարցում ոչ մի վտանգավոր բան չկա՝ անկախ նրանից, թե կան կետեր, որոնք մեր ժողովրդի համար ի սկզբանե ընդունելի չեն, մեկ է, եթե համաձայնեցված չէ թեկուզ մեկ կետ, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ, ու որքան էլ բանակցենք, դա տեղավորվում է հայտնի կոնցեպտի շրջանակներում՝. «Talk-talk is better than war-war» (Լավ է խոսել, քան պատերազմել): Բայց երբ պարզ դարձավ, որ Սարգսյանն այլևս ոչ բանակցային ռեսուրս ունի, ոչ էլ իր անձի նկատմամբ վստահություն կա, ուրեմն պատերազմն արդեն դառնում է անխուսափելի՝ վաղ թե ուշ: Այդ դեպքում պետք չէր աշխարհին հավաստիացնել, թե հայկական կողմը պատերազմ չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը տեսնում է միմիայն խաղաղ ճանապարհով:
Այլևս էական չէ. Սարգսյանը, սպառելով մանևրելու իր բոլոր ռեսուրսները, արդեն փորձում է Ղարաբաղի հետ տարաձայնություների միջոցով ժամանակ շահել ու բանակցային նոր թեմա ունենա՞լ, թե՞ իրականում կա հակասություն գործող նախագահի ու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումներում: Փաստն այն է, որ տարիներ առաջ երկու պետությունների՝ միասնաբար գործելու պարագայում հազիվ էր հաջողվում պահպանել ստատուս քվոն ու նաև՝ մեր օգտին աշխատեցնել, իսկ հիմա ի՞նչ է անելու Սարգսյանը այս հակասության պարագայում, երբ աշխարհի հզորները հակված են մեզ պատժելուն, իսկ Ադրբեջանին՝ սիրաշահելուն:
Ու եթե գործող նախագահի միակ փրկությունը պատերազմն է կամ էլ պատերազմի վտանգը, որպեսզի կարողա առիթն օգտագործել ու աթոռը պահել, ապա պետք է նրան կատեգորիկ հասկացնել, որ խաղաղությունը տանուլ տվող հրամանատարին պատերազմ չեն վստահում, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի՝ միասնաբար գործելու պարագայում դիվանագիտական ֆրոնտում պարտված նախագահն ուղղակի կկործանվի մեր երկու պետությունների հակասությունների պարագայում:
Ուստի մեզ մնում է փաստել, որ մավրը («վերջին բոլշևիկը») իր սև գործն արեց, նա պետք է հեռանա: Ու որքան շուտ, այնքան լավ և՛ իր, և՛ Հայաստանի համար։ Ահա թե որտեղ է պետք «և՛-և՛»–ը։
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1445726089032507&id=100007853887323