«Ժառանգության» ներկայացուցիչ. «Գոնե այս մարտավարական հարցում կարող ենք համագործակցել»
-Ժառանգություն կուսակցությունը միշտ էլ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների բարիդրացիական լինելուն։ Սակայն ստորագրված արձանագրությունների մեջ մի շարք վտանգներ ենք տեսնում,-«Հայելի» ակումբում ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռոբերտ Կադարյանը։
Չհամաձայնելով այն պնդման հետ, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, նա մասնավորապես նշել է, որ՝ առաջին՝ միջկառավարական հանձնաժողովը կարելի է նույնացնել նույն պատմաբանների հանձնաժողովի հետ, երկրորդ՝ արձանագրությունները կապված են ղարաբաղյան հարցի հետ, ինչի մասին վկայում են վերջերս թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հաճախակի հանդիպումները և հայտարարությունները։ Դա է վկայում նաև այն կետը, որտեղ նշվում է, որ Հայաստանն ու Թուրքիան ճանաչում են երկկողմ և բազմակողմ սահմանները և տարածքային ամբողջականությունը։
-Արձանագրություններում նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն նշված չէ ազգերի ինքնորոշման իրավունքը։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Վիեննայի կոնվենցիայում նշված չէ, որ կողմերը պետք է սահմաններն ընդունեն, նոր դիվանագիտական հարաբերություններ ունենան։ Մենք շատ բնական ձևով կարող ենք դիվանագիտական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ և սահմանները չճանաչել։ Սրանք նախապայմաններ են, որոնք ընդունվել են Հայաստանի կողմից։
Անդրադառնալով վերոնշյալ հարցերի շուրջ Ժառանգության, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցությանը՝ Ռ.Կադարյանն ասել է.
-Ես կարծում եմ, որ մենք այս հարցում պարտավոր ենք համատեղ հանդես գալ և մեր ջանքերը կենտրոնացնել համատեղ ճակատով հանդես գալու ուղղությամբ։ Գոնե մարտավարական այս հարցում կարող ենք համագործակցել։ Դաշնակցության հանրահավաքին ես անձամբ ներկա եմ եղել, պատրաստվում եմ ներկա լինել նաև սեպտեմբերի 18-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին։

7or.am