Լրահոս

01.08.2014 17:25


Իսրայելը և «ՀԱՄԱՍ»–ն իրար են մեղադրում հրադադարի խախտման համար

Իսրայելը և «ՀԱՄԱՍ»–ն իրար են մեղադրում հրադադարի խախտման համար

Իսրայելը և «ՀԱՄԱՍ»–ը իրար են մեղադրում եռօրյա հրադադարի խախտման համար, որը պետք է հնարավորություն տար կողմերին՝ բախման երկարատև կարգավորման երկխոսություն սկսելու։ ԶԼՄ–ն տեղեկացնում է ծանր մարտերի և բազում տուժածների մասին Ռաֆախ քաղաքի շրջանում և ոչ հեռու տեղակայված «Կարեմ–Շալոմ» անցակետում։

Բախումները վերսկսվել են հրադադարի մեկնարկից երկու ժամ անց։

««ՀԱՄԱՍ»–ին երկու ժամ և չորս րոպե էր անհրաժեշտ հրադադարը խախտելու համար՝ ընդունված երկու կողմերի միջև», – ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։ «ՀԱՄԱՍ»–ի ղեկավարներից մեկն էլ՝ Մուսա Աբու Մարզուկը, պայմանավորվածության կասեցման համար մեղադրել է Իսրայելին.

«Մենք չենք խախտում հրադադարն այնքան ժամանակ, մինչև այն չեն խախտում զավթիչները», – մեջբերում է նրան ԶԼՄ–ն։

Եգիպտոսն էլ հրաժարվել է հանդիպել իսրայելական և պաղեստինյան պատվիրակություններին, որոնք ժամանել էին Կահիրե՝ բանակցություններ վարելու։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը