Լրահոս

01.08.2014 14:44


Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն

Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն

Ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից առանձնացված ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ հսկողական միջոցառումները.

Շարունակվում են շրջանառությունների և գների թերհայտարարագրումների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես.

1. 8 հարկ վճարողի մոտ իրականացված չափագրումների արդյունքում արձանագրվել են ապրանքային մնացորդների և գների խախտման դեպքեր, այդ թվում` «ՌԱՖ ՕՋԱԽ», «ՎԱՌՆԱ ՏՐԵՅԴ», «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ», «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊԸ-ներում: Հարկ է առանձնացնել, որ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ում իրականացվել է չափագրում, որի ընթացքում կատարվել է 436.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` նյութերին տալով համապատասխան ընթացք: «ԲՐԵԻՆԴ» ՍՊԸ-ում իրականացված չափագրման արդյունքում հայտնաբերվել են շեղումներ, որոնց վերաբերյալ նախնական հաշվարկի համաձայն առաջադրվել է 5.9մլն դրամի հարկային պարտավորություններ:

2. 7 հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հայտարարագրած տվյալներում իրական գների և ձեռքբերվածի (հավելաճի) ակնհայտ տարբերություններ, «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի խախտումներ (զեղչի հայտարարություն չեն ներկայացրել, սակայն կիրառում են զեղչեր), այդ թվում` «ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԲԵՍԹՌԻԹԵՅԼ», «ՍՓԵՆԻՇՌԻԹԵՅԼ», «ԲԻԱՐՖԵՅՇԸՆՌԻԹԵՅԼ» ՓԲԸ-ները և այլն:

3. Ցանկում ներառված հարկ վճարողներց 10-ի մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել է 12.5 մլն դրամի տուգանք (այդ թվում` «ՏՈՍՊ» ԲԲԸ-ում, «ՆԱԽՇԻՆ», «ՀԶՈՐ ԱՐԳԻՇՏԻ» և «ՀՐԱԿՆԱՏ» ՍՊԸ-ներում և այլն): Մանրածախ առևտրի ցանցում խոշոր հարկ վճարողների մոտ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման ստուգումների արդյունքում արձանագրված տուգանքները կազմել են. «Արսուգրիգ» ՍՊԸ-ում՝ 600 հազար դրամ, «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ 5.3մլն դրամ, «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ 3.2մլն դրամ, «Նոր Զովք» ՍՊԸ-ում՝ 2.4մլն դրամ:

4. Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 8 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 21 չգրանցված աշխատողներ և արձանագրվել են 2 միլիոն 160.1 հազար դրամի հարկային պարտավորություններ (այդ թվում՝ «ՔՐԻՍՏԻՆԵ» և «ԷՅՋԻ ՀՈԼԴԻՆԳ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ներում` 6-ական չգրանցված աշխատող և այլն):

Երրորդ տասնօրյակում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 43 հսկողական միջոցառում, որոնցից բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդեն ավարտված 7 ստուգումների արդյունքում արձանագրվել է 253.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից ամենախոշոր հարկային պարտավորությունն արձանագրվել է «ԱԼՄԵՈ» ՍՊԸ-ի մոտ. ստուգման ընթացքում ընկերության կողմից հաշվապահական փաստաթղթեր չեն ներկայացվել՝ արդյունքում հարկերը հաշվարկվել են անուղղակիորեն կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները: Կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի 4-րդ բաժնի դրույթների պահանջներին համապատասխան՝ ընկերության նկատմամբ հաշվարկվել է 229.6մլն դրամի հարկային պարտավորություններ, իսկ «ՌՈԲԵՐՏՈ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի մոտ` 7.0 միլիոն դրամի և այլն: 96 հարկ վճարողների մոտ իրականացվող հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: 2014 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվել է դուրս գրված հարկային հաշիվների աճ 48.3%-ով (86 հազար 486 հատով), որի ընդհանուր գումարը կազմել է 8մլրդ 184.0մլն դրամ, այսինքն դուրս գրված հարկային հաշիվների շրջանառության աճը կազմել է 20.4%:

5. Մշտական հսկողության տակ են առնվել առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներ, որոնց մոտ հսկողական միջոցառումների արդյունքում 2014 թվականի հուլիսի ընթացքում՝ հունիս ամսվա համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 56.2%-ով կամ 92 հազար 212 հատով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 16.4% կամ 1մլրդ 985.6մլն դրամ: Հուլիսի ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակների անհամեմատ աճ (155%-ով կամ 155 հազար 994 հատով), որոնցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 20.4% կամ 2մլրդ 388.1մլն դրամ:

6. Միաժամանակ, հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Այսպես.

Ֆինանսների նախարարության Օպերատիվ հետախուզության վարչության կողմից այս տարվա հուլիսին ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ իրականացվել են 79 օպերատիվ- հետախուզական միջոցառումներ` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, միաժամանակ՝ հսկողություն է իրականացվել 76 շրջանառության հարկ վճարողների նկատմամբ, որի արդյունքում արձանագրվել է 40.6մլն դրամի տուգանք: Հուլիսի երրորդ տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվներն աճել են 3930 հատով, համեմատաբար մեծ աճ է արձանագրվել հետևյալ կազմակերպությունների մոտ.

«ԱՐՄԲԻԸՐ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1430 հատով

«ԷՅԷՅԷՖՓԻՍԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1315 հատով

«ԱԼԵՔՍ ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել են 450 հատով

«ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 323 հատով

Նշված ժամանակահատվածում էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման նվազում է արձանագրվել «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում` 304 հատով, «ՍԱՐԳԻՍ ԿԱՌՈԼԻՆԱ» ՍՊԸ-ում` 229 հատով, «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ում` 99 հատով, «ՅՈՒՄԱՆ» ՍՊԸ-ում` 57 հատով:

Ռիսկային համարվող 22 հարկ վճարողների մոտ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ 7 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրված խախտման դեպքերով կազմված նյութերն ուղարկվել են քննչական մարմին: Առանձնացված առավել խոշոր և ռիսկ պարունակող 51 տնտեսվարողների մոտ դեռևս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները, այդ թվում.

ՑԱՆԿ

Թիրախային տնտեսվարող սուբյեկտների

Հ/Հ

ՀՎՀՀ

Անվանում

Ներկայացման
ամիս, ամսաթիվ

1

00006487

ԱԹԵՆՔ

26.06.2014

2

00406442

ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ

26.06.2014

3

03500472

ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ

27.06.2014

4

01815543

ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ

26.06.2014

5

04710526

ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ

25.07.2014

6

03810977

ՄԱՍԻՍԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՀՋՏԱ

03.07.2014

7

01807778

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ

06.07.2014

8

01003256

ԱԴԱՄԻՈՒՄ

26.06.2014

9

02207495

ԱՐԴԵԼԻԿԱՏԵՍ

26.06.2014

10

08603531

ՍԵՎԱՆԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ

26.06.2014

11

05534309

ԱՇՏԱՐԱԿ ՁՈՒ

26.06.2014

12

05001995

ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ

26.06.2014

13

03500826

ՉԱՆԱԽ

27.06.2014

14

03500525

ԹԱՄԱՐԱ

26.06.2014

15

03520238

ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ

27.06.2014

16

01802172

ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ

26.06.2014

17

03302375

ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ

26.06.2014

18

04214892

ՄՈՍԵՍՔՈ

26.06.2014

19

01809954

ԱՐԱՐԱՏ

26.06.2014

20

01823463

ՍԼԱՎ ԳՐՈՒՊ

27.06.2014

21

01531227

ԲԻ ԵՎ ՋԻ ՖՈՒԴ

27.06.2014

22

04102865

ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ

27.06.2014

23

01222567

ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ

27.06.2014

24

03538645

ԱՆԴՐԵ ՐԵՆԹԵՐ

27.06.2014

25

03506865

ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ

27.06.2014

26

04412776

ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ

27.06.2014

27

01817831

Ա ԲԻԼՅԱՆ

27.06.2014

28

01535734

ՈՒՈԹԵՐԼՈԿ

27.06.2014

29

01834562

ԿՐԱՍԿԻ ՍԵՅՍԻ

27.06.2014

30

01844634

Ա ԵՎ Գ

27.06.2014

31

02226764

ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ

27.06.2014

32

02259848

ԳՐԱՆԴ ԴԻԼԻՆԳ

27.06.2014

33

00064626

ՏՈՒԿԱՆ

27.06.2014

34

01561662

ԱՐՆԴԱՆԵ

27.06.2014

35

06805607

ԱՏ ԳՐԵՅՆ

27.06.2014

36

00856074

ԱՐՇԱՆԴ

30.06.2014

37

09400653

ԿԱՊԱՆԻ ՆՈՐՈԳՇԻՆ

30.06.2014

38

09400653

ԱՐՓԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ

30.06.2014

39

03538962

ՏԵՂԱԿԱՆ

30.06.2014

40

00448819

ՎԻԴԻՍ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ

01.07.2014

41

00250339

ԱՍԲ ՊՐՈԵԿՏ

01.07.2014

42

02500028

ԴԵՐԺԱՎԱ Ս

02.07.2014

43

02623018

ԷՍ ԷՌ

02.07.2014

44

23168966

ԳԱՌՆԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

06.07.2014

45

09101042

ՇՄՇ 23

07.07.2014

46

09208107

ՈՍՄԱՐ

08.07.2014

47

02231273

ԲՐԵՆԴԼԻԴԵՐ

11.07.2014

48

02232345

ԼՍՏ ԳՐՈՒՊ

16.07.2014

49

03537831

ԴՈՆՆԱ ՄԱՐԻԱ

16.07.2014

50

01839755

ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ

17.07.2014

51

08415248

ՈՍԿԵՀԱՏԻԿ

18.07.2014

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հուլիսի 1-ից սկսվել է էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ ամենօրյա հսկողություն՝ հատկապես դրանց անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ: Հուլիսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4276 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Այսպիսով՝ նախորդ տասնօրյակի համեմատ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերը կրճատվել են 2808-ով (կամ 39.7%-ով), իսկ դրանցում արտացոլված շրջանառությունների գումարային արտահայտությամբ նվազումը կազմել է շուրջ 1մլրդ դրամ:

Ստորև ներկայացվում է նշված ժամանակահատվածում 10.0մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկերը.

Հ/Հ

ՀՎՀՀ

Անվանումը

Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը

Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)

1

04215053

«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ՍՊԸ

5

199,658,535

2

00801378

«ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

3

140,605,200

3

01551651

«Բերկուտ»

3

137,195,475

4

00131443

«ԷՆԵՐԳՈՊՐՈՄՏՐԵՅԴ» ՍՊԸ

2

130,891,800

5

00076315

«ԱՎԱՆԳԱՐԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ

1

83,068,500

6

00084182

«ՋԵՅ ՎԻ ԷՍ ՄԵԴԻՄՊՈՐՏ» ՍՊԸ

3

82,756,878

7

04413813

«ԱՐՏԵԶԻԱ» ՍՊԸ

1

76,328,804

8

01014717

"ЮНИСЕРВИС" ООО НТП

1

75,241,935

9

00042255

«ՆԱՐԻՄԱՆՅԱՆ» ՍՊԸ

1

62,015,716

10

01802388

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ

1

59,538,636

11

01842346

«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ

57

48,436,552

12

01540579

«ՆՈՐԴ ԱՅԼԵՆԴ» ՓԲԸ

1

44,990,000

13

08909257

«ԱՐԱՏԵՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ

1

43,880,594

14

02233484

«ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ

12

39,030,085

15

01555077

«ՄԱԿԱՐԵԴ» ՓԲԸ

1

35,000,000

16

00837047

«ԱՄԱՐԱՍ-ՅՈՒՍ» ՍՊԸ

3

33,985,536

17

01014243

«ԼՈՆԳ-ՄԱԻԼ» ՍՊԸ

4

33,101,812

18

00098599

«Օրանժ Բրենդ Սերվիսիս» ՍՊԸ

2

32,264,064

19

01003256

«ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ

404

28,726,131

20

00089186

«ԷՐԻԶ» ՍՊԸ

1

26,400,000

21

00834478

«ՏԱՎՐԻԴԱ» ՍՊԸ

2

24,250,656

22

02560091

«ՌԵՆԿՈ ԱՐՄԷՍՏԵՅՏ» ՍՊԸ

1

23,604,840

23

01214053

«ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ»ՍՊԸ

19

22,904,391

24

02609379

«ԴԱՐՖ» ՍՊԸ

9

20,915,640

25

00856401

«ԳԱԶ ԼԵՆԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

2

19,971,520

26

01836706

«ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» ՍՊԸ

215

18,953,497

27

05017429

«ՍԵԹՇԻՆ» ՍՊԸ

1

18,605,860

28

03506316

«ԿՈՏԱՅՔԿՈՇ» ԲԲԸ

1

16,861,728

29

05539723

«Ա.Ս.ՔՈՄՊԱՆԻ» ՍՊԸ

1

16,581,600

30

09401219

«ԱՐԱԳԱԾ» ՍՊԸ

1

15,487,499

31

02571605

«ՄԱՔՍՀՈՒՐ » ՍՊԸ

6

15,326,985

32

02588804

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ

1

15,096,450

33

01227802

«ՖԻՏՏԻԽ-ՀԱԼԴԻ» ՍՊԸ

1

14,662,220

34

01003642

«ՌՌՌ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ

42

14,514,406

35

00252273

«ՍԻ - ԷՄ - ՋԻ» ՍՊԸ

1

14,122,135

36

05521865

«ԱԼԳԱՐԵ » ՍՊԸ

1

14,071,190

37

00807297

«ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ» ՓԲԸ

71

12,700,915

38

02216066

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ

1

11,769,600

39

02614085

«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ

3

10,982,160

40

00821631

«ԴՈՒՍՏՐ ՄՈՆԻԿԱ» ՍՊԸ

1

10,800,766

41

03504939

«ԱՐԶՆՈՒ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՏԽ» ԲԲԸ

17

10,240,920

42

00871145

«ԿԱՅԵՆ ՊԼԱՍՏ» ՍՊԸ

1

10,000,000

43

02564643

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ

1

10,000,000

906

1,775,541,231

Ֆինանսների նախարարության կողմից 23.07.2014թ. կիրառության մեջ է դրվել «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» կարգը, որով ՀՏ(ՏՀՏ)-ներին հանձնարարվել է ամենօրյա մոնիտորինգ իրականացնել էլեկտրոնային հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ՝ վեր հանելով պատճառները: Չհիմնավորված պատճառներով հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերում հարկ վճարողները կհայտնվեն ռիսկային ցուցակներում և նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան հսկողական միջոցառումներ: ՀՀ ֆինանսների նախարարությունը, կարևորելով նշված խնդիրը, յուրաքանչյուր հաշվետու տասնօրյակի կտրվածով կներկայացնի հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն: Ի լրումն արդեն հրապարակված տվյալների, 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի և ԱԱՀ-ի ճշտված հաշվարկներով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել 38.0մլն դրամի, մասնավորապես «ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ն շահութաբերության ցուցանիշի բարելավման արդյունքում 28.0մլն դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն է ավելացրել, առաջադրված փաստաթղթաշրջանառության բարելավման` մասնավորապես գների կարգավորման խնդրի մասով, ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրել է 135.0մլն դրամի լրացուցիչ շրջանառություն, որի արդյունքում հաշվարկել է 9.6մլն դրամ լրացուցիչ հարկ: Փաստաթղթաշրջանառության կարգավորման նպատակով նախատեսվում է ոլորտային ուղղվածությամբ հսկողական միջոցառումների իրականացում, մասնավորապես` արևածաղկի, ձիթապտղի, բուսաճարպային, եգիպտացորենի յուղ (ձեթ), մարգարին արտադրող և ՀՀ տարածք ներմուծող խոշոր հարկ վճարողների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրացված ապրանքների ամբողջական շղթայի փաստաթղթավորման հարցում: Դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների ամենօրյա շարունակական դիտարկումներից և վերլուծություններից բացի նախատեսվում է վերը նշված ապրանքատեսակների մասով, օգոստոսի սկզբից, մանրածախ առևտրի օբյեկտներում իրականացնել հսկողական միջոցառումներ, մասնավորապես արտաքին դիտարկումներ` կապված խոշոր հարկ վճարողների կողմից մատակարարված ապրանքների մասով հարկային հաշիվների առկայության հետ:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը