Լրահոս

01.08.2014 19:50


Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 2-3-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-5-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը