Բարեկամավանը կրակահերթերի տակ է եղել, բնակիչները պատսպարվել են նկուղներում
Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը ԳԱԼԱ–ի հետ հետ զրույցում նշեց, թե հակառակորդը կրակ է բացել գյուղի այն թաղամասի վրա, որն առավել մոտ է սահմանին, բնակիչները պատսպարվել են նկուղներում. «Կրակոցներ կան հատկապես գյուղի ներքևի թաղամասի վրա, հիմա հենց էս պահին անդադար կրակում են: Բնակիչները ապաստարաններում են հիմնականում, նկուղներում, ամեն մեկը մի ձևով պատսպարվում է էլի»,- նշեց Բարեկամավանի գյուղապետը:
Գագիկ Աբազյանը թշնամու այս ակտիվությունը պայմանավորում է ընդհանուր լարվածությամբ, քանի որ գյուղացիներն օրեր շարունակ սահմանին մոտ հողատարածքներում բերքահավաքի աշխատանքներ են իրականացրել, և կրակահերթեր գրեթե չեն եղել գյուղի ուղղությամբ.
«Զարմանալի է էլի, մենք հունձը մի քանի օր առաջ պրծանք, բայց չկրակեցին, հիմա ինչի՞ են կրակում, չգիտենք, երևի, որ սահմանում վիճակը էն չի, դրա համար են կրակում, հիմնականում ներքևի թաղի վրա են կրակում, սահմանին ավելի մոտ է, 600 մետր է ընդամենը հեռու: Բայց ինչ անենք, եթե անգամ զենք բաժանեն, ասենք ավտոմատ, ինչ պետք է անենք, իրենք էնպիսի զենքից են կրակում, որ երիտասարդ էլ չկա գյուղում, ով պետք է կրակի»,- ասաց գյուղապետը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։