Լրահոս

31.07.2014 21:26


Նոր ջրագծեր Արաբկիրում

Նոր ջրագծեր Արաբկիրում

Այսօր առավոտյան դադարեցվեց Գրիբոյեդովի փողոցի 29, 29/1, 31, 33, Քոչարի 7 և Կասյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը: Պատճառը` նշված համարները սնուցող ջրագծի խիստ վթարված լինելն էր, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր ջրի կորստի, ջրամատակարարման ճնշման անկման և վտանգում ջրի որակը: Ինչպես տեղեկացրեցին «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասից, երեկ և այսօր այնտեղ տարված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է բակային պոմպակայանից մինչև նշված բնակելիները ձգվող 60 մետր երկարությամբ 100մմ տրամագիծ ունեցող մետաղյա խողովակը և փոխարենը կառուցվել նույն տրամագծով պոլիէթիլենե խողովակ, որն ավելի երկարակյաց է և հուսալի: Այս պահին պոմպակայանում և հարակից երկու շենքերում կատարվում են ջրագծերի միացման վերջին աշխատանքները: Ի դեպ, այս տարվա գարնանը տվյալ հատվածում նորով արդեն փոխարինվել է 120 մետր երկարության վթարված ջրագիծ: Ներկայիս աշխատանքները, փաստորեն, նախորդի շարունակությունն են:

Շինարարություն է ընթանում նաև Արաբկիրի Անտառային փողոցի մասնավոր տնատիրությունների հատվածում: Այստեղ ևս շուրջ 30 մետր երկարություն ունեցող մաշված մետաղյա խողովակը փոխարինվում է պոլիէթիլենե նոր խողովակով: Ընկերության մասնագետները հրաշալի պատկերացնելով, թե շոգ եղանակին որքան անհարմարություն է պատճառում երևանցիներին ջրի բացակայությունը, աշխատում են առանց կանգառի և վստահեցնում, որ այսօր իսկ ուշ երեկոյան նշված բնակելիների ջրամատակարարումը կվերականգնվի:

Այս խորագրի վերջին նյութերը