Աշխարհ

31.07.2014 16:21


Բրազիլացի մեկուսացած հնդիկները դուրս են եկել ջունգլիներից

Բրազիլացի մեկուսացած հնդիկները դուրս են եկել ջունգլիներից

Պերուի սահմանից ոչ հեռու՝ Ակրի բրազիլական նահանգի հնդիկներն առաջին անգամ շփվել են արտաքին աշխարհի հետ։ Մինչ այդ նրանք ապրում էին մեկուսացած։ Այս մասին հաղորդում է «Agence France-Presse»–ը։

Էնվիրա գետի ափին ջունգլիի հյուրերը հանդիպել են աշանինկ ցեղի հնդկացու հետ, որը վաղուց ծանոթ է քաղաքակրթությանը։ Նա ցեղի ներկայացուցիչներին, որոնք զինված են եղել նետ ու աղեղով, երկու կապ բանան է նվիրել։

Բրազիլացի գիտնականները կարծում են, որ մարդկանց ջունգլիներից ստիպել են դուրս գալ թմրամիջոցներով զբաղվող խմբավորումները ու ոչ օրինական անտառահատները, որոնք իրենց գործունեությունը վարում են նրանց հայրենի հողում։

«Նրանք պատմել են, որ իրենց վրա անծանոթ մարդիկ են հարձակվում։ Բացի այդ, շատերը մահանում են հարբուխից ու դիֆտերիայից», – ասել է գիտնականներից մեկը։

Տեղեկատվության հայտնվելուց հետո մի խումբ բրազիլացի բժիշկներ ուղղվել են ջունգլիներ, որպեսզի բուժեն հիվանդներին։

Նշենք, որ բրազիլական Ամազոնիայի տարածքում 77 ցեղախումբ է բնակվում՝ բոլորը մեկուսացած։

Տեղեկացնում է lenta.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը