Լրահոս

31.07.2014 18:30


Իսրայելական բանակը հրաժարվել է հաշտությունից մինչև թունելների ամբողջական ոչնչացումը Գազայում

Իսրայելական բանակը հրաժարվել է հաշտությունից մինչև թունելների ամբողջական ոչնչացումը Գազայում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը կոչնչացնի թունելները Գազայի հատվածում։

«Մենք ներկա պահին ոչնչացրել ենք հազարավոր ահաբեկչական թունելներ։ Մտադիր ենք ավարտել այդ աշխատանքը, և կապ չունի՝ հրադադար կլինի՞, թե՞ ոչ», – ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Կառավարության նիստում։

Գեներալ Սամ Տուրջեմանի խոսքերով, որը ղեկավարում է գործողությունը Գազայում, իսրայելական զորքերին «մի քանի օր» է մնացել թունելների ամբողջական ոչնչացման համար։

Պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասն էլ Գազայի հատվածը մարդասիրական աղետի գոտի էր անվանել և կոչ արել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ օգտագործելու իր ազդեցությունը տարածաշրջանում բռնությանը վերջ դնելու համար։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը