Լրահոս

07.09.2009 18:06


ԵԱՀԿ պատվիրակությունը Լաչինում չափագրումնե՞ր է իրականացնելու

«Լաչինի միջանցքում ԵԱՀԿ առաքելության չափագրումների անցկացումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունների հիմնական մասն է հանդիսանում»,-APA գործակալությանը ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը։ Նա մեկնաբանել է թուրքական «Ենի Շաֆագ» թերթի այն տեղեկությունը, թե ԵԱՀԿ պատվիրակությունը սեպտեմբերի երկրորդ կեսին կայցելի Լաչինի միջանցք։ Առաքելությունը չափագրման աշխատանքներ կիրականացնի Լաչինում և այցի արդյունքները կներկայացնի ԵԱՀԿ Մինսկի խմբին։ «Ենի Շաֆագ»–ը նշել է, թե այս տեղեկությունը ստացել է դիվանագիտական աղբյուրներից։

ՀՀ ԱԳն–ից «7»օր–ին խոստացել են ավելի ուշ մեկնաբանել այս լուրը։

 

 


 

 

Այս խորագրի վերջին նյութերը