Լրահոս

31.07.2014 14:29


Ռադան հավանություն չի տվել Յացենյուկի հրաժարականին

Ռադան հավանություն չի տվել Յացենյուկի հրաժարականին

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն չի տվել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականին վարչապետի պաշտոնից։ Նրան անվստահություն հայտնելուն 19 պատգամավոր է քվեարկել անհրաժեշտ 226–ից։ «Դեմ» է քվեարկել 109 պատգամավոր։

Յացենյուկը, խոսքի իրավունք վերցնելով, հայտարարել է, որ «Ուկրաինան դեֆոլտ չի հայտարարել, ու երբեք չի հայտարարի»։

Հիշեցնենք՝ վարչապետը մտադրված էր լքել պաշտոնը նախորդ շաբաթ։ Այդպիսի քայլի է նա գնացել այն բանից հետո, երբ Ռադայի պատգամավորները հայտարարել են կառավարող կոալիցիայի չեղարկման մասին, և չեն ընդունել Կառավարության մի շարք օրինագծեր։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը