Լրահոս

31.07.2014 13:19


Վաղվանից հոսանքի գինը 4 դրամով կթանկանա

Վաղվանից հոսանքի գինը 4 դրամով կթանկանա

Օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 4 դրամով թանկանալու է։ Չնայած հանրության և ոչիշխանական խմբակցությունների բողոքին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1–ին միաձայն հաստատեց այդ մասին որոշումը։
Այսպիսով, ՀԾԿՀ–ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանեց հետևյալ սակագները.

1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը