Ոչ թե «թագավորական երկիր», այլ թագավորի կարգավիճակով «գենսեկ»
Արդեն չորս ամիս է, ինչ շատերը ձեւացնում են՝ հայտարարելով, թե իրենց համար «գլուխկոտրուկ» է մնում ապրիլի 10-ին սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:
Հիշո՞ւմ եք, նա այդ օրը անձնազոհի կեցվածքով հայտարարեց. «Ես՝ ՍերժՍարգսյանս, այլևսերբեքչեմառաջադրվելուՀայաստանիՀանրապետությանՆախագահիպաշտոնիհամար: Եթեվերջնականքննարկումներիարդյունքումիմցանկությանըչհամապատասխանողուղիընտրվի, նկատիունեմպառլամենտականկառավարմանմոդելը, ապաեսչեմհավակնինաևվարչապետիպաշտոնին»,–միաժամանակ նշելով, թե իր այդ հայտարարությամբ կանխում է «թեթեւամտության ժանրին» պատկանող «բոլոր վայ շահարկումները» եւ հանձնաժողովին ազատ գործելու հնարավորություն է տալիս:
Այդ օրվանից մինչ օրս հանձնաժողովը շարունակում էր «ազատ» գործել այնքանով, որ խնամքով թաքցնում էր Սերժ Սարգսյանի իրական նպատակը:
Դե, հանձնաժողովականները՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ (ով, վերջին շրջանում, կարծես, հրաժարվել է բարեփոխումները քարոզելուց), շրջում էին մարզերում եւ խոսում էին ամեն ինչի մասին՝ բացի կառավարման մոդելի ընտրության հարցից:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնակից հետո, չնայած նրան, որ շատերն արդեն «վերծանել» էին Սերժ Սարգսյանի մտքինը, այնուհանդերձ, բարեփոխումները քարոզող հանձնաժողովի անդամները շարունակում էին պնդել, թե դեռ ոչինչ որոշված չէ, դեռ պարզ չէ՝ կառավարման ինչ մոդել է ընտրվելու:
Ավելին, հանձնաժողովականները հակադարձում էին բոլոր նրանց, ովքեր բացահայտել էին սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնում ցմահ իշխելու Սերժ Սարգսյանի ցանկությունը:
Մի խոսքով, հանձնաժողովին հրահանգված էր ամեն գնով «սխալ հանել» «վայ շահարկումների» հեղինակներին:
Մինչդեռ, օրեր առաջ քարոզչական մարզային տուրնեի ժամանակ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը լրագրողների հետ զրւյցում հայտարարեց հետևյալը. «Ժողովրդավարությանտեսանկյունիցմերմասնագիտականհանձնաժողովըկարծումէ, որգործողկառավարմանհամակարգըչիկարողանումպատասխանտալմիքանիհիմնախնդիրների, որոնցլուծմանհամարհանձնաժողովիմեծամասնությունըգտնումէ, որկարելիէանցումկատարելկառավարմանխորհրդարանականհամակարգին»:
Պողոսյանը նաեւ չի բացառել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ընդունումից հետո Սերժ Սարգսյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնի ստանձնումը:
Այսպես. եթե մինչ այս հանձնաժողովականները երդվում էին, թե հանձնաժողովում կարծիքները տարբեր են, եւ դեռ պարզ չէ, թե, ի վերջո, կառավարման ի՞նչ մոդել է ընտրվելու, Վարդան Պողոսյանը բացահայտեց մեծամասնության կարծիքը՝ նշելով, որ հանձնաժողովի մեծամասնությունը կողմ է պառլամենտական մոդելին: Իսկ Սերժ Սարգսյանի ապագա պաշտոնի հարցն էլ, փաստորեն, հավանական է համարել:
Այն, որ ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե կառավարման պառլամենտական մոդելի ընտրությունը իր սրտով չէ, պարզվում է՝ այդպես չէ:
Հենց իր սրտով է, ինչի մասին Վարդան Պողոսյանից հետո արած հայտրարությամբ երկրորդ բացահայտումն արեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինիս հետ օրերս հանդիպել էր Սարգսյանը, եւ ահա թե ինչ է ասում Վազգեն Մանուկյանը՝ փոխանցելով Սերժ Սարգսյանի պնդումը կամ ցանկությունը. «Իրպնդումըհետևյալնէ՝որպեսզիիսկապեսերկիրըլինիդեմոկրատական, պետքէլիազորություններիվերաբաշխում, բալանսլինիԱզգայինժողովի, վարչապետիևնախագահիմիջև, որՀայաստանըչդառնաթագավորականերկիր, որտեղբոլորըհույսըկապումենմիայնևմիայննախագահիհետ։Այսինքն՝ինքըկարծումէ, որպետքէ ուժիբալանսիփոփոխությունտեղիունենա։Ինքըասումէ՝եթեայսմոդելըդուրչիգալիս, ուրիշմոդելառաջարկեք, որայդբալանսըփոխվի…»:
Այսինքն, Սերժ Սարգսյանին, ամեն դեպքում, սրտամոտ է կառավարման պառլամենտական մոդելը, որի ընտրության դեպքում ինքը դառնալու է «գենսեկ» եւ իր գլխավորած խորհրդարանն էլ 7 տարով ձրիակեր ու արարողակարգային նախագահ է նշանակելու (ենթադրաբար, այդ անկուսակցական պաշտոնը նախատեսել են Գագիկ Հարությունյանի համար, ով պետբյուջեի հաշվին ապրելու հարուստ փորձ ունի):
Ա՛յ, այսպիսի «բալանսի փոփոխություն» է ուզում «Վերջի բոլշևիկը»՝ ձգտելով հավերժացնել սեփական իշխանությունը: Բայց մի բան է ուզելը, մեկ այլ բան՝ կարողանալը։
Ոչ թե «թագավորական երկիր», այլ թագավորի կարգավիճակով «գենսեկ»
Արդեն չորս ամիս է, ինչ շատերը ձեւացնում են՝ հայտարարելով, թե իրենց համար «գլուխկոտրուկ» է մնում ապրիլի 10-ին սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:
Հիշո՞ւմ եք, նա այդ օրը անձնազոհի կեցվածքով հայտարարեց. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,–միաժամանակ նշելով, թե իր այդ հայտարարությամբ կանխում է «թեթեւամտության ժանրին» պատկանող «բոլոր վայ շահարկումները» եւ հանձնաժողովին ազատ գործելու հնարավորություն է տալիս:
Այդ օրվանից մինչ օրս հանձնաժողովը շարունակում էր «ազատ» գործել այնքանով, որ խնամքով թաքցնում էր Սերժ Սարգսյանի իրական նպատակը:
Դե, հանձնաժողովականները՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ (ով, վերջին շրջանում, կարծես, հրաժարվել է բարեփոխումները քարոզելուց), շրջում էին մարզերում եւ խոսում էին ամեն ինչի մասին՝ բացի կառավարման մոդելի ընտրության հարցից:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնակից հետո, չնայած նրան, որ շատերն արդեն «վերծանել» էին Սերժ Սարգսյանի մտքինը, այնուհանդերձ, բարեփոխումները քարոզող հանձնաժողովի անդամները շարունակում էին պնդել, թե դեռ ոչինչ որոշված չէ, դեռ պարզ չէ՝ կառավարման ինչ մոդել է ընտրվելու:
Ավելին, հանձնաժողովականները հակադարձում էին բոլոր նրանց, ովքեր բացահայտել էին սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնում ցմահ իշխելու Սերժ Սարգսյանի ցանկությունը:
Մի խոսքով, հանձնաժողովին հրահանգված էր ամեն գնով «սխալ հանել» «վայ շահարկումների» հեղինակներին:
Մինչդեռ, օրեր առաջ քարոզչական մարզային տուրնեի ժամանակ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը լրագրողների հետ զրւյցում հայտարարեց հետևյալը. «Ժողովրդավարության տեսանկյունից մեր մասնագիտական հանձնաժողովը կարծում է, որ գործող կառավարման համակարգը չի կարողանում պատասխան տալ մի քանի հիմնախնդիրների, որոնց լուծման համար հանձնաժողովի մեծամասնությունը գտնում է, որ կարելի է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին»:
Պողոսյանը նաեւ չի բացառել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ընդունումից հետո Սերժ Սարգսյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնի ստանձնումը:
Այսպես. եթե մինչ այս հանձնաժողովականները երդվում էին, թե հանձնաժողովում կարծիքները տարբեր են, եւ դեռ պարզ չէ, թե, ի վերջո, կառավարման ի՞նչ մոդել է ընտրվելու, Վարդան Պողոսյանը բացահայտեց մեծամասնության կարծիքը՝ նշելով, որ հանձնաժողովի մեծամասնությունը կողմ է պառլամենտական մոդելին: Իսկ Սերժ Սարգսյանի ապագա պաշտոնի հարցն էլ, փաստորեն, հավանական է համարել:
Այն, որ ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե կառավարման պառլամենտական մոդելի ընտրությունը իր սրտով չէ, պարզվում է՝ այդպես չէ:
Հենց իր սրտով է, ինչի մասին Վարդան Պողոսյանից հետո արած հայտրարությամբ երկրորդ բացահայտումն արեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինիս հետ օրերս հանդիպել էր Սարգսյանը, եւ ահա թե ինչ է ասում Վազգեն Մանուկյանը՝ փոխանցելով Սերժ Սարգսյանի պնդումը կամ ցանկությունը. «Իր պնդումը հետևյալն է՝ որպեսզի իսկապես երկիրը լինի դեմոկրատական, պետք է լիազորությունների վերաբաշխում, բալանս լինի Ազգային ժողովի, վարչապետի և նախագահի միջև, որ Հայաստանը չդառնա թագավորական երկիր, որտեղ բոլորը հույսը կապում են միայն և միայն նախագահի հետ։ Այսինքն՝ ինքը կարծում է, որ պետք է ուժի բալանսի փոփոխություն տեղի ունենա։ Ինքը ասում է՝ եթե այս մոդելը դուր չի գալիս, ուրիշ մոդել առաջարկեք, որ այդ բալանսը փոխվի…»:
Այսինքն, Սերժ Սարգսյանին, ամեն դեպքում, սրտամոտ է կառավարման պառլամենտական մոդելը, որի ընտրության դեպքում ինքը դառնալու է «գենսեկ» եւ իր գլխավորած խորհրդարանն էլ 7 տարով ձրիակեր ու արարողակարգային նախագահ է նշանակելու (ենթադրաբար, այդ անկուսակցական պաշտոնը նախատեսել են Գագիկ Հարությունյանի համար, ով պետբյուջեի հաշվին ապրելու հարուստ փորձ ունի):
Ա՛յ, այսպիսի «բալանսի փոփոխություն» է ուզում «Վերջի բոլշևիկը»՝ ձգտելով հավերժացնել սեփական իշխանությունը: Բայց մի բան է ուզելը, մեկ այլ բան՝ կարողանալը։
Կիմա Եղիազարյան