Կարծիք

30.07.2014 17:23


«Ինչքանով «ապահով» Հայաստան ունեցանք այս իշխանության շնորհիվ, այնքան էլ ավելի բարեկարգ Երևան կունենանք»

«Ինչքանով «ապահով» Հայաստան ունեցանք այս իշխանության շնորհիվ, այնքան էլ ավելի բարեկարգ Երևան կունենանք»

Այսօր առավոտյան նոր կառուցվող շինություններից մեկի վրա պաստառ էր փակցված, «Ավելի բարեկարգ Երևան» վերտառությամբ և «Երիտասարդական պալատի», որին ժողովուրդը կՌծած կուկուռուզ էր անվանում, «Մարզահամերգային համալիրի», «Դվին» հյուրանոցի և 1800-ական թվականների վերջին կառուցված մի քանի շինությունների պատկերներով։
Հիմա ասածս ինչ ա, «Երիտասրդական պալատը», եթե հիշողությունս չի դավաճանում, 2006թ. քանդել են ու մինչ օրս տեղը որևէ բան չեն կառուցել, այսինքն՝ հիմա տեղը «շեբենի կռոշկա» արտադրող ցեխ ա, «Դվին» հյուրանոցը անհիշելի ժամանակներից ներկայիս տեսքն ունի, ՄՀՀ-ի
ճակատագիրն էլ շուտով կորոշվի, ինչպես միշտ կանխատեսելի սցենարով, իսկ հին Երևանի մասին հուշող կառույցներից մնացել են մի քանիսը, դրանք էլ, Աֆրիկյանների շենքի օրը կընկնեն ու կդառնան օրինակ լավ ախպոր լավ էլիտար շենք կամ լավ օբյեկտ։ Ի վերջո, ինչքանով «ապահով» Հայաստան ունեցանք այս իշխանության շնորհիվ, այնքան էլ ավելի բարեկարգ Երևան կունենանք։
Հավելեմ նաև, որ աշխատելու իմիտացիան, ինչ-որ անհասկանալի արժեքներ ստեղծելու մասին պաթոսային հռետորաբանությունն ու քարոզչությունը իրանց մոտ շատ ավելի լավ ա ստացվում, դրա համար էլ իրանց նեղություն չեն տալիս գործ անեն։

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը