Շիմոն Պերես. «Իսրայելը սպառել է ռազմական գործողության բոլոր հնարավորությունները Գազայի հատվածում»
Իսրայելը սպառել է ռազմական գործողութան բոլոր հնարավորությունները Գազայի հատվածում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսը։
«Անհրաժեշտ է գտնել բախման դիվանագիտական լուծումը», – ընդգծել է Պերեսը՝ ելույթ ունենալով լրագրողների մոտ հոսպիտալ հաճախելուց հետո, որտեղ բուժման են գտնվում իսրայելացի զինծառայողները։
Պերեսը լքել է նախագահական պաշտոնը յոթամյա ժամկետի ավարտին՝ հուլիսի 24-ին։ Նախկին նախագահը նշել է, որ Իսրայելը պետք է հասնի պաղեստինյան ազգային վարչակազմի վերականգնմանը Գազայի հատվածում։ Ռազմական գործողության 23 օրվա ընթացքում պաղեստինյան անկլավում 56 իսրայելացի է զոհվել, այդ թվում՝ երեք քաղաքացիական անձ, ևս հազար մարդ վիրավորվել է։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։