Քաղաքական

30.07.2014 13:36


Անջեյ Կասպշիկ. «Ներկայացուցչությունը կողմերին հնարավորություն է ընձեռում ուղղակի բանակցություններ վարել»

Անջեյ Կասպշիկ. «Ներկայացուցչությունը կողմերին հնարավորություն է ընձեռում ուղղակի բանակցություններ վարել»

«Ներկայացուցչությունը կողմերին հնարավորություն է ընձեռում ուղղակի բանակցություններ վարել միմյանց հետ՝ դիտարկումների ժամանակ օգտագործելով ԵԱՀԿ շրջագիծը, ինչպես նաև պարզել անհանգստացնող հարցերն ու աջակցել ցանկացած միջոցառումներին, որոնք կողմերն օգտակար կհամարեն նման դեպքերի թվի նվազեցման համար»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունից։

Անջեյ Կասպշիկը նշել է նաև հուլիսի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանձին հանդիպումների մասին Հայաստանի ու Արդրբեջանի արտգործղեկավարների հետ Բրյուսելում։ Նրանք անհանգստություն են հայտնել՝ կապված լարվածության հետ թե՛ շփման գծում, թե՛ հայ–ադրբեջանական սահմանին։

Համանախագահները հորդորել են նաև կողմերին չհարձակվել գյուղերի ու քաղաքացիական բնակչության վրա, ինչպես նաև զերծ մնալ զոհերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը