Լրահոս

30.07.2014 12:46


Ուզբեկստանը և Տաջիկստանը մտադիր են ակտիվացնել երկխոսությունը

Ուզբեկստանը և Տաջիկստանը մտադիր են ակտիվացնել երկխոսությունը

Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավար Աբդուլազիզ Քամիլովն այսօր մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ–երկրների ԱԳՆ նախարարների խորհրդին։

Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավարը ՇՀԿ խորհրդի նիստի շրջանակներում բանակցություններ կանցկացնի տաջիկ գործընկեր Սիրոջիդդին Ասլովիմի հետ, որտեղ կքննարկի երկկողմ հարաբերությունների վիճակը և առկա վիճելի խնդիրները։ Նրա խոսքերով՝ համագործակցությունը ՇՀԿ շրջանակներում կարող է լավ հիմք հանդիսանալ տարաձայնությունների լուծման համար։

Պաշտոնական Դուշանբեն հաճախ մեղադրում է հարևան հանրապետությանը ճանապարհների և երկաթգծերի արգելափակման մեջ։ Բոլոր երկաթգծերը և բեռների մեծ մասն անցնում է Ուզբեկստանով։ Տաշքենդը հերքում է այդ մեղադրանքները՝ մեկնաբանելով բեռների ուշացումը ճանապարհային գերծանրաբեռնվածությամբ։ Տաշքենդը դեմ է հանդես գալիս նաև Տաջիկստանում «Ռոգունի» ջէկի կառուցմանը, որը, Ուզբեկստանի իշխանության կարծիքով, սպառնում է տարածաշրջանի ողջ գյուղատնտեսական ոլորտին։

Հիշեցնենք՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև 1992–ից բացակայում է օդային հաղորդակցությունը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը