«Կյանքը խաղ է»,– պնդում են շատերը։ Եթե խաղ է, նշանակում է՝ գործում են որոշակի օրենքներ և կանոններ։ Եթե գործում են օրենքներ և կանոններ, ապա դրանց խախտելը պարտադրված ենթադրում է խաղից դուրս մնալ։
Հայաստանի իշխանության խաղը նախապես տանուլ տված էր։
Ի դեպ, չգրված օրենք կար ազնվականության շրջանում. անպատվաբեր էր համարվում ակնհայտ պարտված պարտիան համառորեն շարունակելու փորձը։ Նման խաղացողները դառնում էին համընդհանուր արհամարհանքի առարկա. նրանց հետ մի սեղանի շուրջ ոչ ոք այլևս չէր նստում։ Այդպիսին է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Խաղը տանուլ է տված, բայց նրանք համառորեն շարունակում են կառչած մնալ դրանից։ Ավելին, փորձ է արվում փոխել խաղի կանոնները՝ նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ։ Բայց պարտված պարտիան հետ չես բերի այնպես, ինչպես հետ չես բերի բարի համբավը (եթե, իհարկե, այդպիսին երբևիցե եղել է):
Իսկ խաղի կանոններն իսկապես փոխվել են։ Փոխվել են նաև խաղացողները։ Հիմա արդեն նույնիսկ բաց խաղաքարտերով է հնարավոր ձեզ խաղից դուրս թողնել։ Այնպես որ, «փա՛ս» իջեք, վաղուց ժամանակն է։
«Փա՛ս» իջեք

Վախթանգ Մարգարյան