«Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ եղած ժամանակ աղավաղել է մեր հարկային օրենսդրությունը»
Ժողովո՛ւրդ ջան, բարի լուր ունեմ հայտնելու: Էս անգամ մեր տնտեսությունը նունիսկ Քենիայի կամ Թունիսի (մի երկրի, որը հեղափոխության կրակներով է անցել) տնտեսությանը չի կարողացել հասնել:
«The Economist»–ի կողմից հրապարակած` բիզնեսի համար հարմար երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը չկա, իսկ ահա նույն Ադրբեջանը կամ Քենիան կան: Եվ սրա համար, բնականաբար, պետք է շնորհակալություն հայտնել ոչ միայն մեր օֆշորասեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով հիմա իր թալանածն է վայելում ԱՄՆ-ում, այլ առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել հենց Սերժ Սարգսյանին, ով դեռ վարչապետ եղած ժամանակ, իր թիմի հետ միասին աղավաղել է մեր հարկային օրենսդրությունը` դե ֆակտո պատերազմ հայտարարելով մանր ու միջին բիզնեսին, ինչպես նաև հարկ է շնորհակալություն հայտնել իր մտերիմներին (առաջին հերթին հիշենք բոլորիս քաջ հայտնի Սաշիկին), ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի էս երկրում ծաղկի «փայմտնոցին», ինչի արդյունքում հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) գործարարներ, ովքեր ուզեցել են Հայաստանում բիզնես բացել, տեսնելով երկրում տիրող իրավիճակը պարզապես հեռացել են, էդպես էլ ոչ մի լումա չներդնելով մեր երկրի տնտեսության մեջ:
Եվ էս զեկույցի մեջ ոչ մի զարմանալու բան էլ չկա: Այ, զարմանալի կլիներ, եթե մեր պետությունը ընդգրկված լիներ էդ ցուցակում: Իսկ քանի որ մեր երկրի նախագահի պաշտոնում հայտնվել է մի մարդ, ով ամեն կերպ (այդ թվում նաև սահմանադրական «բարեփոխումների» միջոցով) ձգտում է երկրում բոլշևիկյան մոդել ներդնել և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, «The Economist»–ի զեկույցը կանխատեսելի էր:
Հ.Գ.: Ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանը էս ցուցակում ներգրավված է, ինչը հերթական ապտակն էր մեր երկրին: Մենք` քաղաքացիներս, սա հասկանում ենք, իսկ ահա Սերժը...

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից