Սենատի հանձնաժողովը կողմ է ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Թեֆֆթի թեկնածությանը
ԱՄՆ միջազգային հարցերով սենատի հանձնաժողովը նախօրեին արտահերթ նիստ է հրավիրել՝ միաձայն քվեարկելով Ջոն Թեֆֆթին ՌԴ–ում ԱՄՆ դեսպան նշանակելուն։ Նրա թեկնածությունը ողջունել են թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները։ Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է. «Կարծում եմ՝ մենք չենք կարող հապաղել և դեսպան չուղարկելՌուսաստան»։
Նման միասնականությունը Սենատում հազվադեպ է լինում. միջկուսակցական պայքարի շրջանակներում դեսպանի թեկնածությունները հաճախ մի քանի ամիս են քննարկվում։
Նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Թեֆֆթի թեկնածությունը հուլիսի 11-ին։ Լսումներին էլ Թեֆֆթը նշել է, որ իրեն դժվար աշխատանք է սպասվում Մոսկվայում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։