Թմրամոլներն առևանգել են բռնաբարողին և նրան շնաթոկով զբոսանքի հանել
Ֆրանսիական Նանսի քաղաքում բնակվող ամուսնական զույգի անվան շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Թմրանյութերից կախում ունեցող կինն ու տղամարդը մեղադրվում են մարդ առևանգելու, դաժանության և բռնություն գործադրելու համար։ Ֆրանսիական «L'express» պարբերականի փոխանցմամբ՝ նրանք որոշել են վրեժ լուծել «սեռական մոլագարից»։
Ձերբակալված կինը պատմել է, որ այդ տղամարդը բռնաբարել է իրեն, երբ ինքը թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Հանցագործին արագ թաքնվել չի հաջողվել. ամուսինները նրան բռնել են, նախ՝ նյութական փոխհատուցում պահանջել, իսկ հետո, երբ տղամարդը հրաժարվել է վճարել, զույգը որոշել է, որ նա անձամբ պետք է վաստակի իր ազատությունը։
Ֆրանսիացի զույգը տղամարդու վզինշնաթոկ է անցկացրել և նրան տարել զբոսանքի՝ ստիպելով ողորմություն խնդրել։ Այստարօրինակ տեսարանին ականատես եղած անցորդները զանգահարել են ոստիկանություն։
Թմրամոլներն առևանգել են բռնաբարողին և նրան շնաթոկով զբոսանքի հանել
Ֆրանսիական Նանսի քաղաքում բնակվող ամուսնական զույգի անվան շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Թմրանյութերից կախում ունեցող կինն ու տղամարդը մեղադրվում են մարդ առևանգելու, դաժանության և բռնություն գործադրելու համար։ Ֆրանսիական «L'express» պարբերականի փոխանցմամբ՝ նրանք որոշել են վրեժ լուծել «սեռական մոլագարից»։
Ձերբակալված կինը պատմել է, որ այդ տղամարդը բռնաբարել է իրեն, երբ ինքը թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Հանցագործին արագ թաքնվել չի հաջողվել. ամուսինները նրան բռնել են, նախ՝ նյութական փոխհատուցում պահանջել, իսկ հետո, երբ տղամարդը հրաժարվել է վճարել, զույգը որոշել է, որ նա անձամբ պետք է վաստակի իր ազատությունը։
Ֆրանսիացի զույգը տղամարդու վզին շնաթոկ է անցկացրել և նրան տարել զբոսանքի՝ ստիպելով ողորմություն խնդրել։ Այս տարօրինակ տեսարանին ականատես եղած անցորդները զանգահարել են ոստիկանություն։
Զույգն իր մեղքը չի ընդունում։
7or.am