Լրահոս

07.09.2009 16:26


ՀԱԿ ներկայացուցիչ. «ՀԱԿ–ի պատկերացրած արտաքին քաղաքականության հայեցակարգում տարածքային պահանջների խնդիր չկա»

ՀԱԿ ներկայացուցիչ. «ՀԱԿ–ի պատկերացրած արտաքին քաղաքականության հայեցակարգում տարածքային պահանջների խնդիր չկա»

-Նախաստորագրված փաստաթղթի հետ կապված՝ ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև հստակ տարաձայնություն կա։ Նախ՝ նման բարդ և պատմական խնդիրների արծարծումն ու լուծումների փնտրտուքը երկրի համար դառնում են առաջնահերթ, երբ այդ երկիրը գտնվում է ժողովրդավարական առումով ոչ պրոբլեմատիկ իրավիճակում։ Որքան էլ արտգործնախարարը պնդի, թե եզան տակ հորթ պետք չէ փնտրել, ակնհայտ է, որ Ցեղասպանության հարցը քննարկվելու է։ Մենք Թուրքիայի հետ պատմական ուրիշ ի՞նչ հարց ունենք քննարկելու։ Ակնհայտ է նաև, որ առանց ղարաբաղյան հարցում որոշակի տեղաշարժի՝ թուրքական կողմը պատրաստ չէ հարաբերությունների,-«Հայելի» ակումբում ասել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին քաղաքականության հանձնախմբի անդամ Մանուկ Սուքիասյանը։

Նշելով, որ առաջին անգամ է, որ Ադրբեջանում ջղաձիգ արձագանք չեղավ՝ նա կարծիք է հայտնել, որ «նման հանդուրժողական վերաբերմունքն այս փաստաթղթին պայմանավորված է բիշքեքյան հանդիպումից Ադրբեջանի ակնկալիքներով»։

Անդրադառնալով տարածքների փոխճանաչման վերաբերյալ կետին՝ Մանուկ Սուքիասյանը նշել է, որ «ՀԱԿ-ի պատկերացրած արտաքին քաղաքականության հայեցակարգում տարածքային պահանջների խնդիր չկա»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը