Ո՞ր դեպքում թշնամին իր վախճանը կգտնի Հայոց աշխարհում
Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որտեղ դիմելով Ադրբեջանին` հայտարարել է. «Զգու՛յշեղեք, սաՀայոցաշխարհնէ, որտեղգտնելուեքձերվախճանը»:
Եթե Սերժ Սարգսյանը անկեղծ է իր հայտարարության մեջ, ապա նա պետք է հեռանա քաղաքական դաշտից, որպեսզի հնարավոր լինի հաղթել թշնամուն ռազմական գործողություն վերսկսելու դեպքում:
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանը հետընթաց է գրանցել: Այդ հետընթացը համընդհանուր ազդում է նաև երկրի մարտունակության և պաշտպանունակության վրա: Աղքատության ավելացումը, ՀՆԱ-ի կրճատումը և արտագաղթը հանգեցրել են այն բանին, որ պաշտպանական համակարգը թուլացել է:
Հայաստանը որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, պետք է կարողանա այնպիսի կառավարման համակարգ և տնտեսություն կառուցել, որը կսպասարկի նաև երկրի մարտունակության բարձրացմանը: Նորարարությունը պետք է լինի Հայաստանի տնտեսության հիմքը: Տնտեսության նորարարությունը ոչ միայն կբարձրացնի քաղաքացիների բարեկեցությունը, այլ նաև՝ պաշտպանական ունակությունները:
Որպես փոքր երկիր՝ Հայաստանը պետք է կարողանա փոքր ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծել: Իսկ այդ ամենը հնարավոր է անել միայն այն դեպքում, եթե կառուցվի համապատասխան կառավարման համակարգ: Նման համակարգի ստեղծումը պարտադիր է Հայաստանի համար, որովհետև դա են պահանջում երկրի աշխարհագրական դիրքն ու թշնամի հարևանները: Հետաքրքիր օրինակ է Իսրայելը, որը պաշտպանության ու հակաահաբեկչական գործողությունների համար օգտագործում է ՀՆԱ-ի ընդամենը 5 տոկոսը: Հենց Իսրայելի նորարական տնտեսությունն է թույլ տալիս, որպեսզի այդ երկիրը կարողանա քիչ ռեսուրսներով ստեղծել հզոր պաշտպանական համակարգ:
Սարգսյանն իր իշխանության օրոք ստեղծել է մի այնպիսի կառավարման համակարգ, որը սպանում է ոչ միայն նորարարական միտքը, այլ նաև ոչնչացնում եղածը՝ հարստանալու հնարավորություն տալով միայն յուրայիններին:
Սարգսյանը ամբողջովին ձախողել է ներքին և արտաքին քաղաքականությունը: Այսօր դժվար է նշել գեթ մեկ ոլորտ, որտեղ որևիցե հաջողություն է գրանցել Հայաստանը վերջին 6 տարիների ընթացքում: Այդ ամենի գլխավոր պատճառը Սերժ Սարգսյանն է և իր գլխավորած համակարգը: Եվ եթե Սարգսյանն անկեղծ ցանկություն ունի, որ թշնամին իր վախճանը գտնի Հայաստանում, ապա նա պետք է հեռանա, որպեսզի հնարավոր լինի ստեղծել կենսունակ կառավարման համակարգ, որն էլ կհանդիսանա Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը:
Ո՞ր դեպքում թշնամին իր վախճանը կգտնի Հայոց աշխարհում
Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որտեղ դիմելով Ադրբեջանին` հայտարարել է. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»:
Եթե Սերժ Սարգսյանը անկեղծ է իր հայտարարության մեջ, ապա նա պետք է հեռանա քաղաքական դաշտից, որպեսզի հնարավոր լինի հաղթել թշնամուն ռազմական գործողություն վերսկսելու դեպքում:
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանը հետընթաց է գրանցել: Այդ հետընթացը համընդհանուր ազդում է նաև երկրի մարտունակության և պաշտպանունակության վրա: Աղքատության ավելացումը, ՀՆԱ-ի կրճատումը և արտագաղթը հանգեցրել են այն բանին, որ պաշտպանական համակարգը թուլացել է:
Հայաստանը որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, պետք է կարողանա այնպիսի կառավարման համակարգ և տնտեսություն կառուցել, որը կսպասարկի նաև երկրի մարտունակության բարձրացմանը: Նորարարությունը պետք է լինի Հայաստանի տնտեսության հիմքը: Տնտեսության նորարարությունը ոչ միայն կբարձրացնի քաղաքացիների բարեկեցությունը, այլ նաև՝ պաշտպանական ունակությունները:
Որպես փոքր երկիր՝ Հայաստանը պետք է կարողանա փոքր ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծել: Իսկ այդ ամենը հնարավոր է անել միայն այն դեպքում, եթե կառուցվի համապատասխան կառավարման համակարգ: Նման համակարգի ստեղծումը պարտադիր է Հայաստանի համար, որովհետև դա են պահանջում երկրի աշխարհագրական դիրքն ու թշնամի հարևանները: Հետաքրքիր օրինակ է Իսրայելը, որը պաշտպանության ու հակաահաբեկչական գործողությունների համար օգտագործում է ՀՆԱ-ի ընդամենը 5 տոկոսը: Հենց Իսրայելի նորարական տնտեսությունն է թույլ տալիս, որպեսզի այդ երկիրը կարողանա քիչ ռեսուրսներով ստեղծել հզոր պաշտպանական համակարգ:
Սարգսյանն իր իշխանության օրոք ստեղծել է մի այնպիսի կառավարման համակարգ, որը սպանում է ոչ միայն նորարարական միտքը, այլ նաև ոչնչացնում եղածը՝ հարստանալու հնարավորություն տալով միայն յուրայիններին:
Սարգսյանը ամբողջովին ձախողել է ներքին և արտաքին քաղաքականությունը: Այսօր դժվար է նշել գեթ մեկ ոլորտ, որտեղ որևիցե հաջողություն է գրանցել Հայաստանը վերջին 6 տարիների ընթացքում: Այդ ամենի գլխավոր պատճառը Սերժ Սարգսյանն է և իր գլխավորած համակարգը: Եվ եթե Սարգսյանն անկեղծ ցանկություն ունի, որ թշնամին իր վախճանը գտնի Հայաստանում, ապա նա պետք է հեռանա, որպեսզի հնարավոր լինի ստեղծել կենսունակ կառավարման համակարգ, որն էլ կհանդիսանա Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը:
Արմեն Գրիգորյան