Աշխարհ

29.07.2014 16:30


Առնետները գրոհել են Փարիզը

Առնետները գրոհել են Փարիզը

Լուվրի հարևանությամբ գտնվող զբոսաշրջիկների սիրելի տարածքները գրավում են նաև առնետներին։ Հարյուրավոր կրծողներ լցվել են Տյուիլրի հանրահայտ այգի։ Նրանց այնտեղ է տանում սնունդը, որը բազմաքանակ այցելուները թողնում են զբոսախնջույքներից հետո։ Բացի դրանից, առնետները բավականին տպավորիչ չափսերի են և ակտիվ ու ագրեսիվ ինչպես գիշերվա, այնպես էլ ցերեկվա ժամերին։

«The Guardian»–ի փոխանցմամբ՝ Լուվրից հայտնել են, որ կրծողներին ամիսը առնվազն երկու անգամ թույն են տալիս, սակայն շրջակա միջավայրն աղտոտող զբոսաշրջիկների պատճառով չի հաջողվում արդյունքի հասնել։

Ի դեպ, առնետների քանակությամբ Փարիզն աշխարհի քաղաքների թվում 8–րդն է։ Այդ ցանկում ընդգրկված են նաև Լոնդոնը, Ատլանտան, Նոր Օռլեանը, Չիկագոն, Բալտիմորը, Բոստոնը և Նյու Յորքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը