Նիդեռլանդների վարչապետը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները «Բոինգի» կործանման վայրում
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Րյութթեն այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները «Malaysia Airlines»–ի օդանավի կործանման շրջանում։
Րյութթեն նշել է, որ ռազմական գործողությունները խանգարում են փորձագետներին աշխատել ողբերգության վայրում։
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ–ն հաղորդել էր, որ նիդեռլանդցի և ավստրալացի մասնագետների խումբը չի փորձել հասնել «Malaysia Airlines»–ի օդանավի կործանման վայր Ուկրաինայի արևելքում անվտանգության խնդրի պատճառով։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։