«Եթե կասեցվեն սահմանադրական փոփոխությունները, ապա երկրում իշխանությունները կփոխվեն»
Հույս ունեմ, որ բոլոր սթափ մտածելակերպի տեր մարդիկ գիտակցում են, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական «բարեփոխումներ» սեփական իշխանությունը հավերժ վերարտադրելու հիմքեր ստեղծելու համար: Բոլորն էլ պիտի գիտակցեն, որ այս հարցում վճռորոշ են լինելու ընդդիմադիր «քառյակի» ու, առաջին հերթին, ԲՀԿ-ի տեսակետը: Հետևելով նրան, թե ինչ տվայտանքների մեջ է հայտնվել Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան, կարելի է ենթադրել, որ իշխանությունների գործողությունների օգտակար գործողության գործակիցը սահմանադրական փոփոխությունները երկրին «տուլիտ» անելու հարցում հավասար են զրոյի:
Ընդդիմությունը քաջ գիտակցում է, որ եթե ողջ ժողովուրդը ոտքի կանգնի ու կասեցնի սահմանադրական փոփոխությունները, ապա երկրում իշխանությունները կփոխվեն: Սա բոլոր առողջ ուժերը գիտակցում են, ու լավ կլինի, որ Բաղրամյան 26-ում նույնպես գիտակցեն ու պատրաստվեն արդեն աշնանից «մարմանդ-մարմանդ» կերպով հանձնելու իշխանությունը: Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
«Եթե կասեցվեն սահմանադրական փոփոխությունները, ապա երկրում իշխանությունները կփոխվեն»
Հույս ունեմ, որ բոլոր սթափ մտածելակերպի տեր մարդիկ գիտակցում են, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական «բարեփոխումներ» սեփական իշխանությունը հավերժ վերարտադրելու հիմքեր ստեղծելու համար: Բոլորն էլ պիտի գիտակցեն, որ այս հարցում վճռորոշ են լինելու ընդդիմադիր «քառյակի» ու, առաջին հերթին, ԲՀԿ-ի տեսակետը: Հետևելով նրան, թե ինչ տվայտանքների մեջ է հայտնվել Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան, կարելի է ենթադրել, որ իշխանությունների գործողությունների օգտակար գործողության գործակիցը սահմանադրական փոփոխությունները երկրին «տուլիտ» անելու հարցում հավասար են զրոյի:
Ընդդիմությունը քաջ գիտակցում է, որ եթե ողջ ժողովուրդը ոտքի կանգնի ու կասեցնի սահմանադրական փոփոխությունները, ապա երկրում իշխանությունները կփոխվեն: Սա բոլոր առողջ ուժերը գիտակցում են, ու լավ կլինի, որ Բաղրամյան 26-ում նույնպես գիտակցեն ու պատրաստվեն արդեն աշնանից «մարմանդ-մարմանդ» կերպով հանձնելու իշխանությունը:
Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից