Լրահոս

29.07.2014 14:39


Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունն այսօր առավոտյան կտրուկ վատացել է

Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունն այսօր առավոտյան կտրուկ վատացել է

Մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում կալանավորված Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունն այսօր առավոտյան կտրուկ վատացել է։ «Artsakh Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գործարարի եղբայր Վլադիմիր Հայրապետյանը:

«Լեւոնի արյան ճնշումը բարձրացել է մինչեւ 200, բանտային բժիշկները ներարկում են կատարել, որից հետո նա քնել է», -ասել է Հայրապետյանը:

Նա հավելել է, որ «հիվանդությունների այն բույլը, որոնցով տառապում է Լեւոն Հայրապետյանը, ուղղակի անթույլատրելի է դարձնում նրան վերագրվող «տնտեսական հանցանքների» համար կալանքի տակ պահելը»:

Վլադիմիր Հայրապետյանի խոսքով՝ անգամ եթե իր եղբայրը մեղավոր է, պետք է հաշվի առնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կոչը՝ փոխել վերաբերմունքը տնտեսական հանցագործությունների նկատմամբ:

Մեդվեդեւն ավելի վաղ հայտարարել էր, որ «տնտեսության ոլորտում իրավախախտումների դեպքում քրեական պատասխանատվությանը պետք է շատ ու շատ տարբերակված մոտեցում ցուցաբերել: Այո, կան դեպքեր, որոնք կոշտ պատասխանատվություն են ենթադրում, բայց բազմաթիվ դեպքերում լիովին կարելի է բավարարվել վարչական, հարկային կամ քաղաքացիական պատասխանատվությամբ: Քրեական հարկադրանքը միշտ չէ, որ արդյունք է տալիս. պետք է այն խնայողաբար օգտագործել, բայց հստակ կիրառել այն դեպքերում, երբ խոսքը գնում է անձի եւ պետության անվտանգության դեմ կատարված հանցանքների մասին»։

Այս խորագրի վերջին նյութերը