Լրահոս

29.07.2014 14:19


Հուլիսի 29-ը Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է

Հուլիսի 29-ը Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է

Այսօր հանրահայտ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է: Այվազովսկին շուրջ 6000 կտավի հեղինակ է, որոնցից են «Արարատ լեռան հովիտը» (1882), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքամ» (1895) կտավները և այլն։

Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում՝ աղքատ հայ Այվազյանների ընտանիքում։ Նկարչի կտավներից մի քանիսը կրում են հայերեն «Հովհաննես Այվազյան» (ռուսերեն՝ Ованес Айвазян) ստորագրությունը։ Իր վաղ շրջանում նա նկարել է Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնել է Եվրոպա։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականներին տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին շքանշանը կապել է շան վզին, իսկ հետո տարել ու նետել ծովը։

Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Այվազովսկու գործերն աճուրդով վաճառվել են մինչև 2 մլն 125 հազ ամերիկյան դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը