Աշխարհն անընդհատ մեզ նշաններ է ուղղարկում՝ զգուշացնելով կատարվելիք դեպքերի մասին։
Ծիածան տեսնելը նշանակում է հաջողություն, սև կատու՝ սպասիր վատ լուրերի։
Ոմանք հավատում են նշաններին, մյուսները բանի տեղ չեն դնում դրանք։ Բայց հաստատ է, որ ներկայի և ապագայի միջև կապն արտահայտվում է նաև անբացատրելի դրսևորումներով։ Օրինակ՝ երազներով։ Պատահական չեն հազար ու մի տեսակի երազահանները։ Ու քանի որ մոտ ապագայում սպասվում են որոշակի ներքաղաքական գործընթացներ, ավելորդ չէր լինի անդրադառնալ երազների մեկնությանը քաղաքականության տեսանկյունից։
Շախմատ. եթե երազում դուք շախմատ եք խաղում, նշանակում է՝ փոփոխություններ նախաձեռնելու ձեր հաշվարկներում ի սկզբանե սխալվել եք։ Իսկ եթե հանկարծ երազում ձեզ մատ են դնում, նշանակում է՝ պետք է հրաժարվել պլանավորած նախաձեռնությունից։ Հակառակ դեպքում կարող եք կորցնել այն ամենն, ինչ ունեք։
Թուրքիայինախագահ. եթե ձեր երազում հայտնվում է Թուրքիայի նախագահը, նշանակում է՝ ինքներդ ձեզ խաբելու լիմիտը սպառվել է։ Իսկ եթե հանկարծ երազում Թուրքիայի նախագահի հետ միասին ֆուտբոլ եք դիտում, զգուշացե՛ք. ոչինչ մի՛ նախաձեռնեք։ Աշխատեք աչքի չընկնել որքան հնարավոր է՝ շուտ՝ մոռացության տալով ձեր անձը։
Հարսանիք. որքան էլ իրական կյանքում քեֆերի մեծ սիրահար լինեք, երազում հարսանիքի մասնակցելը ոչ մի լավ բան չի ավետում։ Սպասե՛ք տհաճ անակնկալների հատկապես նրանցից, որոնց ինքներդ եք հավաքել ձեր շուրջը բացառապես օգտագործելու համար։ Երազում հարսանիք տեսնելը նախազգուշացում է, որ մոտ ապագայում միայնակ եք մնալու ձեր բոլոր նախաձեռնություններում։ Դրանից խուսափելու միակ տարբերակն այլևս ոչինչ չնախաձեռնելն է։
Ցողունայինբջիջներ. երազում ցողունային բջիջները միայն մեկ բան են նշանակում՝ ձեր հիվանդագին փառասիրությունը դառնում է վտանգավոր ձեր և շրջապատի համար։ Օտար մարմին ներարկելով՝ դուք չեք փոխվի. հակառակը՝ ձեր անձի բոլոր բացասական կողմերը կրկնակի ընդգծված են դառնալու։ Երազում ցողունային բջիջ տեսնելը նախազգուշացնում է ոչ մի դեպքում չձեռնակել արհեստական փոփոխություններ։ Դա կլինի վերջի սկիզբը։
Թարսբուսածվարունգ. երազում գլխիվայր աճած վարունգը ձեր ինքնագնահատականն է։ Իրական կյանքում որքան էլ փորձեք փախչել ինքներդ ձեզանից, որքան էլ աշխատեք ինքնավստահ երևալ, միևնույն է՝ ձեր ենթագիտակցությունը պարբերաբար ձեզ հիշեցնելու է ձեր ով լինելը։ Թարս բուսած վարունգը («խիար») հենց դա է նշանակում՝ եթե ինքներդ ձեզանից եք խուսափում, ինչպե՞ս եք պատրաստվում ինչ–որ բան փոխել։ Դա ի սկզբանե դատապարտված է։
Չեբուրաշկա. խորհրդային մուլտֆիլմի սիրված հերոսը երազում լրիվ հակառակն է նշանակում։ Ձեզ, մեղմ ասած, չեն սիրում։ Նույնքան անընդունելի են ձեր բոլոր նախաձեռնությունները, առավել ևս, որ դրանք ոչ մի լավ բանի չեն բերել։ Չեբուրաշկան երազում ձեզ հուշում է՝ հե՛տ կանգնեք, հե՛տ կանգնեք, քանի դեռ ուշ չէ...
Քաղաքական երազահան
Աշխարհն անընդհատ մեզ նշաններ է ուղղարկում՝ զգուշացնելով կատարվելիք դեպքերի մասին։
Ծիածան տեսնելը նշանակում է հաջողություն, սև կատու՝ սպասիր վատ լուրերի։
Ոմանք հավատում են նշաններին, մյուսները բանի տեղ չեն դնում դրանք։ Բայց հաստատ է, որ ներկայի և ապագայի միջև կապն արտահայտվում է նաև անբացատրելի դրսևորումներով։ Օրինակ՝ երազներով։ Պատահական չեն հազար ու մի տեսակի երազահանները։ Ու քանի որ մոտ ապագայում սպասվում են որոշակի ներքաղաքական գործընթացներ, ավելորդ չէր լինի անդրադառնալ երազների մեկնությանը քաղաքականության տեսանկյունից։
Շախմատ. եթե երազում դուք շախմատ եք խաղում, նշանակում է՝ փոփոխություններ նախաձեռնելու ձեր հաշվարկներում ի սկզբանե սխալվել եք։ Իսկ եթե հանկարծ երազում ձեզ մատ են դնում, նշանակում է՝ պետք է հրաժարվել պլանավորած նախաձեռնությունից։ Հակառակ դեպքում կարող եք կորցնել այն ամենն, ինչ ունեք։
Թուրքիայի նախագահ. եթե ձեր երազում հայտնվում է Թուրքիայի նախագահը, նշանակում է՝ ինքներդ ձեզ խաբելու լիմիտը սպառվել է։ Իսկ եթե հանկարծ երազում Թուրքիայի նախագահի հետ միասին ֆուտբոլ եք դիտում, զգուշացե՛ք. ոչինչ մի՛ նախաձեռնեք։ Աշխատեք աչքի չընկնել որքան հնարավոր է՝ շուտ՝ մոռացության տալով ձեր անձը։
Հարսանիք. որքան էլ իրական կյանքում քեֆերի մեծ սիրահար լինեք, երազում հարսանիքի մասնակցելը ոչ մի լավ բան չի ավետում։ Սպասե՛ք տհաճ անակնկալների հատկապես նրանցից, որոնց ինքներդ եք հավաքել ձեր շուրջը բացառապես օգտագործելու համար։ Երազում հարսանիք տեսնելը նախազգուշացում է, որ մոտ ապագայում միայնակ եք մնալու ձեր բոլոր նախաձեռնություններում։ Դրանից խուսափելու միակ տարբերակն այլևս ոչինչ չնախաձեռնելն է։
Ցողունային բջիջներ. երազում ցողունային բջիջները միայն մեկ բան են նշանակում՝ ձեր հիվանդագին փառասիրությունը դառնում է վտանգավոր ձեր և շրջապատի համար։ Օտար մարմին ներարկելով՝ դուք չեք փոխվի. հակառակը՝ ձեր անձի բոլոր բացասական կողմերը կրկնակի ընդգծված են դառնալու։ Երազում ցողունային բջիջ տեսնելը նախազգուշացնում է ոչ մի դեպքում չձեռնակել արհեստական փոփոխություններ։ Դա կլինի վերջի սկիզբը։
Թարս բուսած վարունգ. երազում գլխիվայր աճած վարունգը ձեր ինքնագնահատականն է։ Իրական կյանքում որքան էլ փորձեք փախչել ինքներդ ձեզանից, որքան էլ աշխատեք ինքնավստահ երևալ, միևնույն է՝ ձեր ենթագիտակցությունը պարբերաբար ձեզ հիշեցնելու է ձեր ով լինելը։ Թարս բուսած վարունգը («խիար») հենց դա է նշանակում՝ եթե ինքներդ ձեզանից եք խուսափում, ինչպե՞ս եք պատրաստվում ինչ–որ բան փոխել։ Դա ի սկզբանե դատապարտված է։
Չեբուրաշկա. խորհրդային մուլտֆիլմի սիրված հերոսը երազում լրիվ հակառակն է նշանակում։ Ձեզ, մեղմ ասած, չեն սիրում։ Նույնքան անընդունելի են ձեր բոլոր նախաձեռնությունները, առավել ևս, որ դրանք ոչ մի լավ բանի չեն բերել։ Չեբուրաշկան երազում ձեզ հուշում է՝ հե՛տ կանգնեք, հե՛տ կանգնեք, քանի դեռ ուշ չէ...
«7օր»-ի` երազների մեկնության բաժին