Քաղաքական

29.07.2014 13:01


Ջոն Հեֆերն. «Տիգրան Սարգսյանի հետ ՀՀ–ում աշխույժ համագործակցել ենք և կշարունակենք աշխատել նաև ԱՄՆ-ում»

Ջոն Հեֆերն. «Տիգրան Սարգսյանի հետ ՀՀ–ում աշխույժ համագործակցել ենք և կշարունակենք աշխատել նաև ԱՄՆ-ում»

Լրագրողներն այսօր ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիք ունի ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակման մասին՝ հաշվի առնելով օֆշորային հայտնի սկանդալում նրա ներգրավվածությունը։

–Ամեն երկիր ի՛նքն է որոշում իր դեսպաններին, որոնք օտար պետություններում պետք է ներկայացնեն իրենց երկիրը: Մենք պարոն Սարգսյանի հետ վարչապետի պաշտոնում աշխատելու տարիներին աշխույժ համագործակցել ենք, և, կարծում եմ, նրա հետ կշարունակենք աշխատել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում ևս,-ասել է Հեֆերնը։

Ինչ վերաբերում է Հայաստանում անձամբ իր պաշտոնավարության տարիների գնահատականին, դեսպանը նշել է.

Ես դեռ որոշ ժամանակ այստեղ եմ գտնվելու և դեռ ահագին անելիքներ ունեմ այստեղ: Ինձ և, վստահ եմ, ինձ հաջորդող դեսպանի համար կշարունակի գերակա մնալ Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը և հայ ժողովրդի համար աշխատատեղերի, տնտեսական հնարավորությունների ստեղծումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը