Լրահոս

29.07.2014 11:54


Աֆղանստանի նախագահի եղբայրը՝ մահապարտի հարձակման զոհ

Աֆղանստանի նախագահի եղբայրը՝ մահապարտի հարձակման զոհ

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի ոչ հարազատ եղբայր Խաշմաթ Կարզայը սպանվել է սեփական տանը՝ Կանդագար քաղաքից ոչ հեռու, մահապարտ–ահաբեկչի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է «Agence France-Presse»–ը։

«Ահաբեկիչը հյուրի տեսքով եկել է Խաշմատ Կարզայի տուն, որպեսզի ողջունի նրան Իդ ալ–Ֆիթր տոնի կապակցությամբ», – ասել է Կանդագարի մամուլի քարտուղարը։ Նա հավելել է, որ դրանից հետո զինյալը գործարկել է պայթուցիկ սարքը։ Բացի Խաշմաթ Կարզայից՝ ոչ ոք չի զոհվել։

Հիշեցնենք՝ Աֆղանստանի նախագահի նկատմամբ, որը շուտով կթողնի պաշտոնը, հուլիսի 17-ին մահափորձ է իրականացվել. զինյալները գրոհել էին նրա շքախումբը Պակտիա նահանգում՝ երկրի արևելքում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը