Քաղաքական

29.07.2014 11:40


Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «Աստված ոչ անի՝ որևէ մեկն իր վրա զգա՝ ինչ բան է կրակոցը»

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «Աստված ոչ անի՝ որևէ մեկն իր վրա զգա՝ ինչ բան է կրակոցը»

Երեկ երեկոյան հակառակորդը գնդակոծության է ենթարկել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղը: 20 տարի է՝ կրակում են, բայց վերջին շրջանում գնդակոծությունն ավելի ինտեսիվ է դարձել։ Այս մասին «7օր»–ի հետ զրույցում ասել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Ինչ վերաբերում է պատճառած նյութական վնասներին, գյուղապետը նշել է.

–Նյութական վնասներն այս պահին այդքան էլ կարևոր չեն։ Ես կարո՞ղ եմ ասել, ով ինչ հիվանդություն է ստացել։ Պետք է մոտիկից գաք, անզեն աչքով տեսնեք և պատկերացում կազմեք իրավիճակի մասին։ 15–20 տարի սահմանին մանկապարտեզ, դպրոց, երեխա պահելը դժվար բան է։ Աստված ոչ անի՝ որևէ մեկն իր վրա զգա՝ ինչ բան է կրակոցը։ Ես չեմ ցանկանա՝ որևէ մեկը զգա։

Գյուղապետը հավելել է, որ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի շրջակայքում պաշտպանիչ պատ է կառուցվում, բայց դպրոցի մոտ՝ ոչ։

–Անհրաժեշտությունը, բնականաբար, կա։ Որ ուրիշ բան էլ չլինի, ուշադրությունը մեծին կամ փոքրին ավելի կարևոր է, քան որևէ այլ բան,–ասել է Մ.Կամենդատյանը։

Նշենք, որ հակառակորդը կրակոցները դադարեցրել է 23։00–ին. մարդկային կորուստներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը