Աշխարհ

29.07.2014 10:54


Իրանի հոգևոր առաջնորդն իսլամական աշխարհին հորդորել է զինել պաղեստինցիներին

Իրանի հոգևոր առաջնորդն իսլամական աշխարհին հորդորել է զինել պաղեստինցիներին

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին այսօր կոչ է արել իսլամական աշխարհին զինել պաղեստինցիներին։ «Agence France-Presse»–ի փոխանցմամբ՝ ելույթ ունենալով իսլամական Իդ ալ–Ֆիթր մահմեդական տոնի կապակցությամբ՝ Համենեին Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում անվանել է ցեղասպանություն և պատմական ողբերգություն։

«Ամբողջ աշխարհին, հատկապես իսլամական, անհրաժեշտ է անել ամեն հնարավորը՝ զինելու պաղեստինցի ժողովրդին», – նշել է Համենեին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը