Լրահոս

29.07.2014 10:25


ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Գազայի բնակչությանը տարհանելու Իսրայելի կոչերից

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Գազայի բնակչությանը տարհանելու Իսրայելի կոչերից

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստացած է Իսրայելի կոչերից՝ տարհանելու Գազայի հյուսիսային մասի բնակիչներին։ Այս մասին նշվում է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսրայելական բանակը հորդորում է Գազայի հատվածի հյուսիսային քաղաքների և մայրաքաղաքի արևելյան մասերի բնակիչներին անհապաղ լքել տները և գնալ անկլավի խորքը։

«ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն իմացել է, որ իսրայելական պաշտպանական ուժերն այսօր երեկոյան Գազայի հյուսիսում թռուցիկներ են տարածել՝ զգուշացնելով հազարավոր մարդկանց լքել տները և տարհանվել Գազա քաղաք», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը