«Խաղաղության աղավնուց» մինչև «ռազմահայրենասիրական» իմիջ
Սերժ Սարգսյանը 2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Բաղրամյան 26 մտնելուն պես հայտարարեց, որ ինքը տարածաշրջանի «Խաղաղության աղավնին» է դառնալու։ Նա հայաստանցիներին ձևականորեն առաջարկեց քանդել «անհասկացության պատը», իսկ դրսին խոստացավ դառնալ «ֆուտբոլասեր»։ Ու սկսվե՜ց...
Նախ՝ դրական գնահատվեց այն, որ Թուրքիանկարող է օժանդակել Ղարաբաղի հարցում։ Այսինքն, մեր ոխերիմ հարևաններին լեգիտիմ իրավունք տրվեց միջազգային ասպարեզում պաշտպանել ու առաջ մղել մեր մեկ այլ ոխերիմ հարևանի շահերը։
Հայ–թուրքական «մեղրամսի» բուռն շրջանում Հ1–ով արգելված էր որևէ թթու խոսք հնչեցնել Թուրքիայի հասցեին։ Դրանով, սակայն, Սերժը չբավարարվեց։
Գյուլին քծնելու համար նա անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը, ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապկի վրայից մեկ գիշերում անհետացրեց Սիսն ու Մասիսը, թուրքերից ավելի բուռն արձագանքեց մերոնց կերած գոլին ...
Դրան հաջորդեցին Սերժ Սարգսյանի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է հանձնել Ղարաբաղը շրջապատող անվտանգության գոտին՝ ազատագրված տարածքները, եթե Ադրբեջանն ընդունի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։
Այս ամենն արվում էր «Խաղաղության աղավնի» ծրագրի շրջանակներում։ Սերժ Սարգսյանը որոշել էր «ոչ» ասել Հայաստանի քաղաքացիներին և «այո»՝ միջազգային «ձյաձյաներին» ու «ծյոծյաներին», թուրքերին ու մի քիչ էլ ադրբեջանցիներին։
Թե ինչով ավարտվեց տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, հիշեցնելու կարիք չկա։ Ամեն ինչ բոլորիս աչքի առաջ է։ Եվ ամենակարևորը՝ իշխանություններն իրենք են այժմ խայտառակ գնահատականներ տալիս այդ ֆարսին։ Ապացույցն այն «ռազմահայրենասիրական» պաթոսն է, որը հիմա հրամցվում է ՀՀ քաղաքացիներին։
Իշխանության տարատեսակ ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրար հերթ չեն տալիս «հայրենասիրությամբ» զբաղվելու համար։
Վերջերս էլ ՀՀԿ ղեկավարը «պատրոնդաշային» ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում (դե՛, որի լույսերը տարիներ առաջ անջատում էր, էլի՛)։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ նա, դիմելով ներկաներին, մասնավորապես նշել է. «Հավաքվելով այս սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ:Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»»։
«Ռազմահայրենասիրական» է , այնպես չէ՞։ Բայց ո՞ւմ ենք պետք այդ խոսքերը, և քանի՞ կոպեկ արժեն դրանք, երբ գործնականում լրիվ այլ բան է արվում, և մենք ունենք լրիվ այլ պատկեր։
Բոլորն են տեսել, որ հայ մարդուն վնասելը ոչ միայն մնացել է անպատիժ, այլ նաև խրախուսվել է և գովեստի արժանացվել։
Այսպես, Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում՝
–Հայաստանի տնտեսության ծավալները կրճատվեցին երկնիշ տոկոսով,
–աղքատությունն աճեց 50 տոկոսով,
–ներդրումները պակասեցին 60 տոկոսով,
–ՀՀ արտաքին պարտքն աճեց ավելի քան երեք անգամ,
–Հայաստանը լքեց ու «Հայկական աշխարհը» համալրեց ավելի քան 300 հազար մարդ,
–փակվեցին հազարավոր աշխատատեղեր,
–փոքր ու միջին բիզնեսին հասցվեց շեշտակի հարված,
–սեփականության վերաբաշխման և կենտրոնացման գործընթացը լայն թափ հավաքեց, ինչի հետևանքով կապիտալի արտահոսքը մեր երկրից հասավ աննախադեպ մակարդակի,
–համակարգված ու համատարած կոռուպցիան դարձավ այս իշխանության այցեքարտը. թալանը խփեց բոլոր ռեկորդները,
–«ատկատներն» ու «տենդերները» ծառայեցվեցին Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի հարստացմանը,
–օֆշորային մեքենայության միջոցով նախկին վարչապետի անձնական հաշվի վրա միլիոնավոր դոլարներ հայտնվեցին և այլն, և այլն, և այլն։
Տ. Սարգսյանի «սխրագործությունների» մասին կարելի է երկար խոսել, բայց այսքանն էլ հերիք է՝ արձանագրելու համար, որ «սառը» պատերազմում գտնվող Հայաստանին և Ղարաբաղին շեշտակի հարված է հասցվել, և լրջորեն խարխլվել է մեր անվտանգության համակարգը։ Այսինքն, հայ մարդուն հասցվել է լուրջ վնաս, այն էլ՝ հայ պաշտոնյայի ձեռքերով։ Ադրբեջանցի դիպուկահարները և Իլհամ Ալիևը միայն երազել կարող էին նման վնասներ հասցնելու մասին։
Ու այդքանից հետո Սերժ Սարգսյանը գովեստի այնպիսի խոսքեր շռայլեց «Տիգրան ջան»–ի հասցեին ու դեսպանի կարգավիճակով ճանապարհեց ԱՄՆ, որ Ծիծեռնակաբերդում նրա այն հայտարարույթունը, թե «այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ», լավագույն դեպքում կարող է քմծիծաղ առաջացնել, մանավանդ, երբ այդ հայտարարությունն արվում է մեկի կողմից, ով 10 հայ մարդու կյանքի գնով է հայտնվել նախագահի աթոռին:
Այնպես որ, ինչպես «Խաղաղության աղավնու» իմիջը Սերժին չի «նստում», նույնպես էլ «ռազմահայրենասիրականը» նրա հագով չէ. երկու դեպքում էլ տուժողը Հայաստանն ու Ղարաբաղն են։
Սերժի մոտ, ըստ լավատեղյակների, ստացվում է միայն իր կաբինետում բիզնես քվոտաների հարցեր քննարկելն ու փող հաշվելը։ Բայց դա արդեն բացարձակապես կապ չունի երկրի ղեկավարի ֆունկցիայի հետ։
«Խաղաղության աղավնուց» մինչև «ռազմահայրենասիրական» իմիջ
Սերժ Սարգսյանը 2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Բաղրամյան 26 մտնելուն պես հայտարարեց, որ ինքը տարածաշրջանի «Խաղաղության աղավնին» է դառնալու։ Նա հայաստանցիներին ձևականորեն առաջարկեց քանդել «անհասկացության պատը», իսկ դրսին խոստացավ դառնալ «ֆուտբոլասեր»։ Ու սկսվե՜ց...
Նախ՝ դրական գնահատվեց այն, որ Թուրքիան կարող է օժանդակել Ղարաբաղի հարցում։ Այսինքն, մեր ոխերիմ հարևաններին լեգիտիմ իրավունք տրվեց միջազգային ասպարեզում պաշտպանել ու առաջ մղել մեր մեկ այլ ոխերիմ հարևանի շահերը։
Հայ–թուրքական «մեղրամսի» բուռն շրջանում Հ1–ով արգելված էր որևէ թթու խոսք հնչեցնել Թուրքիայի հասցեին։ Դրանով, սակայն, Սերժը չբավարարվեց։
Գյուլին քծնելու համար նա անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը, ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապկի վրայից մեկ գիշերում անհետացրեց Սիսն ու Մասիսը, թուրքերից ավելի բուռն արձագանքեց մերոնց կերած գոլին ...
Դրան հաջորդեցին Սերժ Սարգսյանի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է հանձնել Ղարաբաղը շրջապատող անվտանգության գոտին՝ ազատագրված տարածքները, եթե Ադրբեջանն ընդունի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։
Այս ամենն արվում էր «Խաղաղության աղավնի» ծրագրի շրջանակներում։ Սերժ Սարգսյանը որոշել էր «ոչ» ասել Հայաստանի քաղաքացիներին և «այո»՝ միջազգային «ձյաձյաներին» ու «ծյոծյաներին», թուրքերին ու մի քիչ էլ ադրբեջանցիներին։
Թե ինչով ավարտվեց տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, հիշեցնելու կարիք չկա։ Ամեն ինչ բոլորիս աչքի առաջ է։ Եվ ամենակարևորը՝ իշխանություններն իրենք են այժմ խայտառակ գնահատականներ տալիս այդ ֆարսին։ Ապացույցն այն «ռազմահայրենասիրական» պաթոսն է, որը հիմա հրամցվում է ՀՀ քաղաքացիներին։
Իշխանության տարատեսակ ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրար հերթ չեն տալիս «հայրենասիրությամբ» զբաղվելու համար։
Վերջերս էլ ՀՀԿ ղեկավարը «պատրոնդաշային» ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում (դե՛, որի լույսերը տարիներ առաջ անջատում էր, էլի՛)։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ նա, դիմելով ներկաներին, մասնավորապես նշել է. «Հավաքվելով այս սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»»։
«Ռազմահայրենասիրական» է , այնպես չէ՞։ Բայց ո՞ւմ ենք պետք այդ խոսքերը, և քանի՞ կոպեկ արժեն դրանք, երբ գործնականում լրիվ այլ բան է արվում, և մենք ունենք լրիվ այլ պատկեր։
Բոլորն են տեսել, որ հայ մարդուն վնասելը ոչ միայն մնացել է անպատիժ, այլ նաև խրախուսվել է և գովեստի արժանացվել։
Այսպես, Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում՝
–Հայաստանի տնտեսության ծավալները կրճատվեցին երկնիշ տոկոսով,
–աղքատությունն աճեց 50 տոկոսով,
–ներդրումները պակասեցին 60 տոկոսով,
–ՀՀ արտաքին պարտքն աճեց ավելի քան երեք անգամ,
–Հայաստանը լքեց ու «Հայկական աշխարհը» համալրեց ավելի քան 300 հազար մարդ,
–փակվեցին հազարավոր աշխատատեղեր,
–փոքր ու միջին բիզնեսին հասցվեց շեշտակի հարված,
–սեփականության վերաբաշխման և կենտրոնացման գործընթացը լայն թափ հավաքեց, ինչի հետևանքով կապիտալի արտահոսքը մեր երկրից հասավ աննախադեպ մակարդակի,
–համակարգված ու համատարած կոռուպցիան դարձավ այս իշխանության այցեքարտը. թալանը խփեց բոլոր ռեկորդները,
–«ատկատներն» ու «տենդերները» ծառայեցվեցին Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի հարստացմանը,
–օֆշորային մեքենայության միջոցով նախկին վարչապետի անձնական հաշվի վրա միլիոնավոր դոլարներ հայտնվեցին և այլն, և այլն, և այլն։
Տ. Սարգսյանի «սխրագործությունների» մասին կարելի է երկար խոսել, բայց այսքանն էլ հերիք է՝ արձանագրելու համար, որ «սառը» պատերազմում գտնվող Հայաստանին և Ղարաբաղին շեշտակի հարված է հասցվել, և լրջորեն խարխլվել է մեր անվտանգության համակարգը։ Այսինքն, հայ մարդուն հասցվել է լուրջ վնաս, այն էլ՝ հայ պաշտոնյայի ձեռքերով։ Ադրբեջանցի դիպուկահարները և Իլհամ Ալիևը միայն երազել կարող էին նման վնասներ հասցնելու մասին։
Ու այդքանից հետո Սերժ Սարգսյանը գովեստի այնպիսի խոսքեր շռայլեց «Տիգրան ջան»–ի հասցեին ու դեսպանի կարգավիճակով ճանապարհեց ԱՄՆ, որ Ծիծեռնակաբերդում նրա այն հայտարարույթունը, թե «այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ», լավագույն դեպքում կարող է քմծիծաղ առաջացնել, մանավանդ, երբ այդ հայտարարությունն արվում է մեկի կողմից, ով 10 հայ մարդու կյանքի գնով է հայտնվել նախագահի աթոռին:
Այնպես որ, ինչպես «Խաղաղության աղավնու» իմիջը Սերժին չի «նստում», նույնպես էլ «ռազմահայրենասիրականը» նրա հագով չէ. երկու դեպքում էլ տուժողը Հայաստանն ու Ղարաբաղն են։
Սերժի մոտ, ըստ լավատեղյակների, ստացվում է միայն իր կաբինետում բիզնես քվոտաների հարցեր քննարկելն ու փող հաշվելը։ Բայց դա արդեն բացարձակապես կապ չունի երկրի ղեկավարի ֆունկցիայի հետ։
Կարեն Հակոբջանյան