Ուզում են լիսկաների օգնությամբ շակալական համակարգ ներդնել
Երբ ՍԴ նախագահ ու համատեղության կարգով՝ Սերժ Սարգսյանի խնամի Գագիկ Հարությունյանը գզիրի պես դռնեդուռ ընկած սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն է քարոզում ու ավելի հիմնավոր դարձնելու համար մի հանդիպման ժամանակ նշում, որ իշխանության միջին օղակներում բորենիների համաստեղություն է տիրում, նրա այս միտքը ոչ մի քննադատության չդիմացավ: Եվ դրա պակաս իսկապես չզգացվեց. հիմնական հակափաստարկը, թե՝ ինչո՞ւ վերին օղակների հանցավոր արարքները չի նկատում ՍԴ նախագահը, կամ այդ ո՞ւմ է տեսել միջին օղակում, որ այդպիսի ընդհանրական եզրակացություն է անում՝ դիտարկելով որպես համաստեղություն: Եվ քանի որ սահմանադրական փոփոխությունների թեման իշխանությունները համառորեն չեն փակում, մենք էլ ստիպված պետք է հերթական անգամ բացատենք, թե իրականում ինչ նպատակով են ցանկանում այն կյանքի կոչել:
Նախ՝ եթե համեմատության համար իրավագիտության դոկտորն անցել է անտառային ու կենդանաբանական թեմաներին՝ առանց հաշվի առնելու, որ դրանով վիրավորում է մի ողջ հասարակական շերտի, ուրեմն ես, որ գիտական աստիճան չունեմ, հանգիստ կարող եմ թեման նման ոճով զարգացնել: Երբ երկրում շակալությունը բարձրացված է պետական քաղաքանության մակարդակի, հնարավոր չէ պայքարել բորենիների դեմ՝ փոխելով Սահմանադրությունը:
Առաջին հերթին հարկավոր է «անտառում» և «կենդանաբանական այգում» հաստատել կարգուկանոն, որի համար օդի ու ջրի պես պետք է վերջ տալ շակալների այս խրախճանքին, իսկ քանի որ դա հնարավոր չէ՝ առանց իշխանափոխության, ուստի պետք է վերականգնել իշխանական հիերարխիկ համակարգը՝ թագավորը լինի առյուծը, ու ըստ դրա՝ ամեն մեկն իր իրական տեղը զբաղեցնի կառավարման համակարգում: Այլ ոչ թե թագավորի հաստիքը կրճատենք ու իշխանությունը նաև օրենսդրորեն հանձնենք շակալներին:
Գագիկ Հարությունյանի կարծիքով սահմանադրական փոփոխություններով ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ չեն կարողանում կամ չեն ցանկանում շակալների վերջը տալ, ինչի պատճառով հսկայական կորուստներ ենք ունենում ազգովի, ուստի ավելի լավ է՝ իրենց իշխանությունն ամրագրենք, կանոնակարգենք, որպեսզի ոչ մեկը չասի, թե՝ թագավոր մարդ ես, այս ի՞նչ ես անում, նրան կարողանան հակադարձել, թե՝ շակալն ուզում էիր «ինչությո՞ւն» աներ:
Ժամանակին անիմաստ պատճառաբանությամբ դատավորների աշխատավարձերը կտրուկ բարձրացվեցին, հետագայում էլ պարբերաբար բարձրացվել են, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն, բայց հետո հասկացան, որ դա չէր հարցի լուծումը: Հիմա արդեն խոսում են դատական համակարգի կատարելագործման, դատարանների անկախության մասին այս սահմանադրական փոփոխությունների շրջանակում: Մոռանալով, որ նախկինում նույն մարդիկ այլ լուծում էին արդյունավետ համարել ու կյանքի կոչել, և հիմա չեն խոստովանում, որ դա սխալ էր։ Ավելին՝ հետևողականորեն առաջ են տանում իրենց կողմից ձախողված համարվող նախկին ծրագիրը, բայց դրան զուգահեռ՝ ուզում են կառավարման համակարգը փոխեն ու երկրում հաստատեն շակալական իշխանություն՝ հիմնվելով լիսկաներով համալրված խորհրդարանի վրա:
Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ Գագիկ Հարությունյանի այս խղճուկ վիճակի համար ու նրա փոխարեն, իսկ դո՞ւք:
Արմեն Հարությունյան
Ուզում են լիսկաների օգնությամբ շակալական համակարգ ներդնել
Երբ ՍԴ նախագահ ու համատեղության կարգով՝ Սերժ Սարգսյանի խնամի Գագիկ Հարությունյանը գզիրի պես դռնեդուռ ընկած սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն է քարոզում ու ավելի հիմնավոր դարձնելու համար մի հանդիպման ժամանակ նշում, որ իշխանության միջին օղակներում բորենիների համաստեղություն է տիրում, նրա այս միտքը ոչ մի քննադատության չդիմացավ: Եվ դրա պակաս իսկապես չզգացվեց. հիմնական հակափաստարկը, թե՝ ինչո՞ւ վերին օղակների հանցավոր արարքները չի նկատում ՍԴ նախագահը, կամ այդ ո՞ւմ է տեսել միջին օղակում, որ այդպիսի ընդհանրական եզրակացություն է անում՝ դիտարկելով որպես համաստեղություն: Եվ քանի որ սահմանադրական փոփոխությունների թեման իշխանությունները համառորեն չեն փակում, մենք էլ ստիպված պետք է հերթական անգամ բացատենք, թե իրականում ինչ նպատակով են ցանկանում այն կյանքի կոչել:
Նախ՝ եթե համեմատության համար իրավագիտության դոկտորն անցել է անտառային ու կենդանաբանական թեմաներին՝ առանց հաշվի առնելու, որ դրանով վիրավորում է մի ողջ հասարակական շերտի, ուրեմն ես, որ գիտական աստիճան չունեմ, հանգիստ կարող եմ թեման նման ոճով զարգացնել:
Երբ երկրում շակալությունը բարձրացված է պետական քաղաքանության մակարդակի, հնարավոր չէ պայքարել բորենիների դեմ՝ փոխելով Սահմանադրությունը:
Առաջին հերթին հարկավոր է «անտառում» և «կենդանաբանական այգում» հաստատել կարգուկանոն, որի համար օդի ու ջրի պես պետք է վերջ տալ շակալների այս խրախճանքին, իսկ քանի որ դա հնարավոր չէ՝ առանց իշխանափոխության, ուստի պետք է վերականգնել իշխանական հիերարխիկ համակարգը՝ թագավորը լինի առյուծը, ու ըստ դրա՝ ամեն մեկն իր իրական տեղը զբաղեցնի կառավարման համակարգում: Այլ ոչ թե թագավորի հաստիքը կրճատենք ու իշխանությունը նաև օրենսդրորեն հանձնենք շակալներին:
Գագիկ Հարությունյանի կարծիքով սահմանադրական փոփոխություններով ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ չեն կարողանում կամ չեն ցանկանում շակալների վերջը տալ, ինչի պատճառով հսկայական կորուստներ ենք ունենում ազգովի, ուստի ավելի լավ է՝ իրենց իշխանությունն ամրագրենք, կանոնակարգենք, որպեսզի ոչ մեկը չասի, թե՝ թագավոր մարդ ես, այս ի՞նչ ես անում, նրան կարողանան հակադարձել, թե՝ շակալն ուզում էիր «ինչությո՞ւն» աներ:
Ժամանակին անիմաստ պատճառաբանությամբ դատավորների աշխատավարձերը կտրուկ բարձրացվեցին, հետագայում էլ պարբերաբար բարձրացվել են, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն, բայց հետո հասկացան, որ դա չէր հարցի լուծումը: Հիմա արդեն խոսում են դատական համակարգի կատարելագործման, դատարանների անկախության մասին այս սահմանադրական փոփոխությունների շրջանակում: Մոռանալով, որ նախկինում նույն մարդիկ այլ լուծում էին արդյունավետ համարել ու կյանքի կոչել, և հիմա չեն խոստովանում, որ դա սխալ էր։ Ավելին՝ հետևողականորեն առաջ են տանում իրենց կողմից ձախողված համարվող նախկին ծրագիրը, բայց դրան զուգահեռ՝ ուզում են կառավարման համակարգը փոխեն ու երկրում հաստատեն շակալական իշխանություն՝ հիմնվելով լիսկաներով համալրված խորհրդարանի վրա:
Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ Գագիկ Հարությունյանի այս խղճուկ վիճակի համար ու նրա փոխարեն, իսկ դո՞ւք:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1444288562509593&id=100007853887323