Մեկնաբանություն

28.07.2014 18:15


Խղճացե՛ք ողջերին, նախանձե՛ք մեռյալներին

Խղճացե՛ք ողջերին, նախանձե՛ք մեռյալներին

Մեռելոց է: Բացառիկ օրերից, երբ մարդկանց հոծ բազմությունը կազմակերպված է: Կազմակերպված այցելում են իրենց հարազատների շիրիմներին ու նույն կերպ հեռանում: Առօրյա կյանքի անիմաստ ձևականությունները չեն երևում: Միգուցե օրվա խորհո՞ւրդն է ստիպում այդպիսին լինել:

Մահն իսկապես ստիպում է հավաքվել: Բայց գերեզմաններից դուրս կյանքը շարունակվում է: Կյանք, որն այսօր հոգսաշատ է, անարդար և ...

Դուր չի՞ գալիս իրականությունը, փոխվե՛ք:

Փոխվելու և փոխելու համար պարզապես պետք է կազմակերպվել: Այնպես, ինչպես գերեզմաններում եք կազմակերպվում:

Ի՞նչն է խանգարում: Թե՞ «ողջ, բայց մահացած»-ի կարգավիճակից այն կողմ ձեզ չեք պատկերացնում:

Նայե՛ք ձեր շիրիմներին: Վաղը ձե՛զ են այցելելու: Եթե ապրելու ճիշտ ձևը կա, ինչո՞ւ չանել այդպես: Իսկ այսօր դուք ապրում եք գաղջի մեջ այնպես, ինպես բնութագրել էր Մարկ Տվենը՝ «խղճացե՛ք ողջերին, նախանձե՛ք մեռյալներին»:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը