Աշխարհ

28.07.2014 14:44


Ուկրաինայում կներկայացվի 30%–ով գազի տնտեսման նախագիծը

Ուկրաինայում կներկայացվի 30%–ով գազի տնտեսման նախագիծը

Ուկրաինայի շրջվարչության ներկայացուցիչներն այս շաբաթ պետք է ներկայացեն 30%-ով բնական գազի տնտեսման նախագծերն առաջիկա ջեռուցման շրջանի համար: Այս մասին հաղորդել է Տարածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Նման որոշումն ընդունվել է Ճգնաժամային էներգետիկայի շտաբի կողմից, որը գլխավորում է Ուկրաինայի վարչապետի ԺՊ Վլադիմիր Գրոյսմանը: Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր արդեն սկսել են ուսումնասիրել նախագծերը՝ մշակված ուկրաինական մի շարք շրջվարչությունների կողմից:

Կիևյան քաղաքային պետվարչությունը գազի տնտեսման սեփական նախագիծը կփոխանցի հուլիսի 29-ին: Հիշեցնենք՝ Ուկրաինայի «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է «հարմարավետ անցնել ջեռուցման շրջանը» եվրոպական գազով՝ պայմանով, որ սպառումը կրճատվի 20 տոկոսով:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը