Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին
«Երեկ չէ առաջին օրը` հուլիսի 26-ին, Կարմիր խաչի ներկայացուցիչները գյուղում էին: Հարևան Մովսես գյուղից վերցրեցինք համայնքին նոր հատկացված կոմբայնը, որ արտում իրենց ներկայությամբ աշխատենք ու սկսվեց: Բացահայտ հենց Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ էլ կրակեցին: Դե մարդիկ էլ արագ հավաքվեցին ու հեռացան գյուղից: Ինչ-որ բաներ գրեցին իրենց մոտ, արձանագրեցին ու գնացին: Պատկերացրեք, որ հեռանալիս Կարմիր խաչի մեքենայի հետևից էլ են կրակել»,-aysor.am–ի փոխանցմամբ՝ ասել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը` մանրամասնելով.
«Կրակոցներից իրենց ավտոյի կողային հայելին ա կոտրվել ու որ մի դրոշակ ունեն է վրան` այ դա ծակվեց»:
Չինարիի գյուղապետը նշեց, որ անկախ կրակոցների ակտիվացումից` իրենք գյուղում շարունակում են ապրել բնականոն կյանքով:
«Միայն թե գյուղացի մարդն առանց իր հողի ապրել չի կարող: Իսկ մեզ հիմա թույլ չեն տալիս, որ մոտենանք արտին, մեր աշխատելու արդյունքը քաղենք: Կարմիր խաչից հետո էլ չգիտեմ` ում դիմել: Բայց այս հարցն ինչ-որ ձևով լուծել է պետք, որովհետև գիշերային աշխատանքն էլ արդեն անվտանգ չի»,- ասաց Չինարիի գյուղապետը:

Մանրամասները՝ aysor.am–ում։