Սահակաշվիլին խուսափել է հարցաքննությունից վրացական դատախազությունում
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր չի ներկայացել Գլխավոր դատախազություն, որը նախորդ շաբաթ ծանուցում է հանձնել նրա մորը՝ Գիուլի Ալասանիային: Սահակաշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում դատախազություն հերթակամ հարցաքննության կապակցությամբ գրել է, որ վրաց լրագրողների համար մամուլի ասուլիս կանցկացնի, որում կպատասխանի բոլոր հարցերին:
Վրաստանի գլխավոր դատախազությունում ավելի վաղ հայտարարել էին, որ Սահակաշվիլիի չներկայանալու դեպքում նրա նկատմամբ «օրենքով նախատեսված գործողություններ կիրականացվեն»: Մի քանի ամիս առաջ Սահակաշվիլին նույնպես որպես վկա հրավիրվել էր դատախազություն հարուցված տաս քրեական գործով, սակայն հարցաքննությունից նախկին նախագահը հրաժարվել է՝ հայտարարելով, որ չի վստահում վրացական իրավապահ մարմիններին:

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: