Իսրայելի բանակը հերքել է ՄԱԿ-ի դպրոցում պաղեստինցիների մահվանն իր առնչությունը
Իսրայելական բանակը հերքել է իր մասնակցությունը զանգվածային սպանդին ՄԱԿ-ի պաղեստինյան դպրոցում, որն օգտագործվում էր որպես փախստականների ապաստան Գազայի հյուսիսային մասում: Իսրայելը հաստատել է ակտիվ գործողությունների դադարեցումը Գազայի հատվածում:
Բեյթ-Խանունում պատահարի զոհ է դառել 17 մարդ, 200-ը՝ վնասվածքներ ստացել: Պաղեստինցի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ դպրոցը հրետակոծման է ենթարկվել իսրայելական բանակի կողմից, որը երեք շաբաթ է՝ ռազմական գործողություն է իրականացնում զինյալների դեմ Գազայի հատվածում: Զինվորականների խոսքերով՝ միայն մեկ ական է ընկել դպրոցի բակ, որն այդ պահին դատարկ է եղել: Պատահարի առնչությամբ իսրայելական կողմը մեղադրում է Պաղեստինին, որը «խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում»:

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն: