ԼՂՀ ազատագրված տարածքներ. Սերժ Սարգսանը դեմ չէ հանձնել, իսկ ԼՂՀ վարչապետը` ընդհակառակը (տեսանյութ)
Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի աշխատակազմը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կազմակերպել էր առցանց հարցուպատասխան արցախյան պաշտոնյայի հետ: Հարությունյանը տեսանյութի միջոցով պատասխանել է մոտ 60 հարցի: Ի թիվս տարբեր խնդիրների, հարց են հղել նաև ԼՂ ազատագարված տարածքների վերաբերյալ ՀՀ իշխանությունների զիջողական մեսիջների մասին:
Այսպես, Արմեն Միքայելյան օգտատերը հիշեցնում է Սերժ Սարգսյանի` «Al Watan» թերթին տված հարցազրույցի մասին (Խմբ. Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»)` հարց հղելով ԼՂՀ վարչապետին.
«Արդյո՞ք ԼՂՀ իշխանությունները համաձայն են նմանատիպ դիրքորոշումների հետ, եթե ամենաբարձր իշխանությունների մակարդակով չի հայտարարվում, որ նմանատիպ մոտեցումը ԼՂՀ-ի համար անընդունելի է: Մենք տեսնում ենք, որ հերքումներ կան ԱԳՆ-ի մակարդակով, սակայն չե՞ք կարծում, որ սա այն հարցը չէ, որ պիտի լուծվի ընդամենը ԱԳ նախարարի կամ ԱԳՆ-ի մամլո խոսնակի հայտարարությունների մակարդակով»:
Արա Հարությունյանն ի պատասխան նշել է, որ Արցախի դիրքորոշումը պարզ է. ազատագրված տարածքները նույնպես Արցախ են ու շենացվում են ԼՂՀ-ի կողմից, այլ տեսակետ լինել չի կարող: Թեև Հարությունյանըանմիջականորեն չի խոսում Սերժ Սարգսյանիմասին, այնուամենայնիվ, նրա պատասխանը հիմք է տալիս պնդել, որ պաշտոնյան համաձայն չէ Սարգսյանի ու առհասարակ ՀՀ իշխանություն վերոնշյալ տեսակետի հետ:
ԼՂՀ վարչապետի ամբողջական պատասխանը սույն հարցին կարող եք դիտել ստորև բերված տեսանյութում (1:59):

Hasarakutyun.am