Կարծիք

27.07.2014 15:47


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

«Գեբելսյան» քարոզչամեքենան ընդդեմ պետության
Միակ բանը, որը Սերժ Սարգսյանը ստեղծել է մեր երկրում 2008 թվականից ի վեր, դա «գեբելսյան» քարոզչամեքենան է, որն էլ հանդիսանում է Սարգսյանի իշխանության հիմնական հենասյուներից մեկը: Ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակն է գերկենտրոնացնել երկրի տնտեսությունը ու քաղաքական դաշտը` Հայաստանում ստեղծելով յուրօրինակ թուրքմենբաշիական համակարգ: Այդ ծրագիրն իրականացնելու համար Սարգսյանին անհրաժեշտ է անապատացնել քաղաքական ու տնտեսական դաշտը` մաքրելով այն քիչ թե շատ խոշոր սեփականատերերից ու ինքնուրույն կուսակցություններից: ՀՀԿ առաջնորդի համար հլխավոր հակառակորդներն այս ճանապարհին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են. սա ակնհայտ է նույնիսկ 9-րդ դասարանի աշակերտի համար:
Եվ այս ուժերի դեմ բացի անդրկուլիսյան ճնշումներից օգտագործում են նաև իրենց կողմից ստեղծված «գեբելսյան» քարոզչամեքենան, որի միջոցով փորձում են զոմբիացնել հանրությանը: Այս մեխանիզմի գլխավոր կոդերից մեկն այն է, որ «դե, հա, Սարգսյանը լավը չէ, բայց դե մնացած ուժերը ավելի վատն են»: Այս օպորտունիստական գաղափարով էլ «մանր ու միջին գեբելսիկները» հիմնավորում են իրենց հաջախորդացումը ու Սերժ Սարգսյանին անմնացորդ ծառայելու իրենց ցանկությունը:
Իրականությունը, սակայն, այն է, որ «գեբելսյան քարոզչամեքենան» աշխատում է ոչ թե ԲՀԿ-ի, Ծառուկյանի, Քոչարյանի, ՀԱԿ-ի կամ այլ ուժերի դեմ, այլ առաջին հերթին մեր պետության դեմ: Եթե դու տարբեր հաճախորդական կոդերով ասում ես, որ «Սերժ Սարգսյանը չարյաց փոքրագույնն է», դրանով դու արդարացնում ես արտագաղթը, ներդրումների նվազումը ու ընդհանրապես գումարների արտահոսքը մեր երկրից, երկրի սեփականության («ՀայՌուսԳազարդն» ու «Որոտանը»` օրինակ), մեղմ ասած, ոչ այնքան օրինական վաճառքին: Ի վերջո, այս ամենը բերում է բանակի թուլացմանն ու մեր երկրի անվտանգության համակարգի թուլացմանը: Ու մենք վերջում ստանում ենք մի իրավիճակ, երբ «գեբելսյան» քարոզչամեքենան իրականում պայքարում է պետության դեմ:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը