Լրահոս

07.09.2009 13:07


ՀՀ ՔԾ Խորհուրդն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը

ՀՀ ՔԾ Խորհուրդն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը

Սեպտեմբերի 2-5-ը Ուկրաինայում էր գտնվում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում  համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության գլխավոր վարչության  միջև, ուկրաինական կողմի հետ քննարկվեցին երկկողմ համագործակցության աշխատանքային ծրագրեր։ Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաև  «Քաղաքացիական ծառայության քաղաքական չեզոքությունը, տեսականից' իրականություն» համաժողովի աշխատանքներին:

Համագործակցության հուշագիրը սեպտեմբերի 3-ին ստորագրեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության գլխավոր վարչության պետ Տիմոֆեյ Մոտրենկոն։ Այն հնարավորություն է ստեղծում համապատասխան մեխանիզմներ մշակել ամրապնդելու և զարգացնելու համար պետական ծառայության բնագավառում երկու կողմերի ինստիտուցիոնալ համակարգերը, զարգացնել պետական ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու կառավարչական հմտությունները Եվրոպական ինտեգրման գործընթացում, քաղաքացիական ծառայության բնագավառում իրականացնել կրթական և ուսումնական ծրագրեր և այլն։

 Ուկրաինայի քաղաքացիական ծառայության գլխավոր վարչության պետի, աշխատակազմի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման տարեկան աշխատանքային ծրագրեր կազմելուն, մարդկային ռեսուրսների զարգացման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացմանը, փորձի փոխանակման հնարավոր եղանակներին և մեխանիզմներին վերաբերող հարցեր: Համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում ուկրաինական պատվիրակության այց կազմակերպել Հայաստան' համագործակցության կոնկրետ աշխատանքային ծրագրեր ստորագրելու համար: Քաղաքացիական ծառայության քաղաքական չեզոքությունը, տեսականից' իրականություն□ համաժողովի աշխատանքների ընթացքում Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև համաժողովի մասնակից պատվիրակների հետ, որոնց հետ քննարկվել են համագործակցության հնարավոր տարբերակներ:

Այս խորագրի վերջին նյութերը