Քաղաքական մեծամասնության իգական եւ արական սեռի ներկայացուցիչների «հայրենասիրական զեղումները» տարբեր կերպ են դրսեւորվում: Հանգամանքներն էլ տարբեր են, ինչով պայմանավորված՝ հանկարծ հորդում են այդ «զեղումները»։
Եթե իգական սեռի ներկայացուցիչների դեպքում այս առումով ազատ գրաֆիկ է գործում (ավելի ճիշտ՝ հիմնականում գործուղումների շրջանակում է նրանց սիրտն ուռչում հայրենիքի սիրուց), ապա արական սեռի դեպքում «հայրենասիրական զեղումները» դրսեւորվում են՝ համաձայն Սերժ Սարգսյանի կազմած գրաֆիկի:
Հանրապետական կանայք պետության հաշվին ճամփորդում են, մեկնում եվրոպական երկրներ, այնտեղ մասնակցում էկզոտիկ թեմաների նվիրված ինչ-որ կոնֆերանսների, հետո վերադառնում են հայրենիք եւ ասուլիսներում ներշնչված հայացքով պատմում այն մասին, թե ինչպես Լոնդոնում կամ Փարիզում, Ամստերդամում կամ Վիեննայում բաժանեցին Հայաստանը ներկայացնող փոքրիկ բուկլետներ կամ այլ «սուվինիռներ»: Փոխանցում են եվրոպացիների արձագանքը մեր երկրի մասին, ինչն իրենք տեղում լսելով՝ հպարտությունից քիչ է մնացել՝ մեռնեն՝ վերստին համոզվելով, որ հայ ժողովուրդը հնագույն ժողովուրդ է, իմաստուն ու աշխատասեր է, եւ որ որպես հայ՝ իրենք եվրոպաներում գլուխները բարձր են քայլել:
Հետո հիացած խոսում են ֆրանկոֆոնիայի երկրիների հետ Հայաստանի ծավալած աշխատանքների մասին, եւ թե որքան կարեւոր է այդ ամենը մեր ազգի համար:
Ինչ վերաբերում է Հանրապետական տղամարդկանց, ապա վերջիններս հստակ գիտեն եւ հայտարարում են, որ «բոլոր հարցերը լուծվում են նախագահականում»:
Ուրեմն, պետք է ուշադիր նայել Սերժ Սարգսյանի շուրթերին. եթե նա տվյալ պահին որոշում է ինչ-որ հայտարարություն անել, որ ընկալվում է իբրեւ հույժ հայրենասիրական բնույթի, վե՛րջ. քաղաքական մեծամասնության արական սեռի ներկայացուցիչներն, ինչպես իրենց առաջնորդը, մոռանում են նախկինում նույն թեմայի մասին արած հայտարարություններն ու սկսում են «համարձակորեն» արտահայտվել:
Մոտավորապես՝ «…Էլ Կրեմլն ո՞ւմ շունն է» հայրենասիրական բանաստեղծական ոճով:
«Հայրենասիրական զեղումների» դրսեւորման ամենաթարմ օրինակն արգենտինական պարբերականին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցին հաջորդած ՀՀԿ-ականների հայտարարություններն են, որ շարունակում են հնչել մինչև օրս:
Բավական էր, որ Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցում նշեր, թե մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին, ՀՀԿ-անները սկսեցին հերթով հանդես գալ հայտարարություններով:
Դեմքին մտահոգ արտահայտություն նկարելով՝ արդեն երկու շաբաթ է՝ ասում են՝ ցավալի է, որ մեր դաշնակից պետությունը նպաստում է Ադրբեջանի սպառազինության մակարդակի աճին, որ տարածաշրջանում ակնհայտ սպառնալիք հանդիսացող երկրին զենք վաճառելով՝ մեծանում է լարվածությունը տարածաշրջանում, եւ դրանից առաջին հերթին տուժում են ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմանները և զինված ուժերը: Սա մոտավորապես տաքսի նստած ու Ցեղասպանության մասին նոր իմացած «հերոսի» մասին անեկդոտն է հիշեցնում։
Մինչև այդ, հիշեցնենք, նույն հանրապետականները անվրդով հայտարարում էին, թե ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը պետք է դիտարկել որպես բիզնես, եւ ուրեմն, առանձնապես մտահոգվելու բան չկա:
Ընդհանրապես, վերջին շրջանում, երբ ակնհայտ դարձավ, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը ձգձգվում է, և ժամկետների առումով կատարյալ անորոշություն է, Բաղրամյան 26-ի հրահանգով ՀՀԿ-ականների շրջանում գնալով «հայրենասիրությունն» ավելի սուր դրսևորումներ է ստանում:
Դե, որովհետեւ «մնացել է՝ մի քանի տեխնիկական հարցեր ճշգրտենք» ասվածն այլեւս ներգործություն չի թողնում, քանզի, տեղյակների պնդմամբ, հարցն առավելապես քաղաքական է:
Դրա համար հիմա իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, քանի որ կարող են առաջանալ քաղաքական խնդիրներ: Այն դեպքում, երբ շաբաթներ առաջ Գեղամյանին Բաքու ուղարկելով՝ նրան ցուցում էին տվել ասել հակառակը:
Ավելին, հիմա նույնիսկ իշխող ուժը հերոսաբար հայտարարում է, թե պատրաստչենքհանունԵվրասիականմիությաննանդամակցելուերկուերկրների, այսինքն՝միեւնույնպետությանմիջեւսահմաններանցկացնել:
«Հայաստանընմանխնդրիառջեւկանգնածչէ, ՀայաստանիխնդիրըչէլուծելՂարաբաղիուՀայաստանիմիջեւսահմանանցկացնելուհարցը, այդխնդիրըլուծվածէ»,– ելույթ են ունենում «հայրենսերները»:
Սա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ե՛ւ իրավական տեսակետից, ե՛ւ մեր պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս չէ:
Մյուս կողմից էլ, նույն Բաղրամյան 26-ի «անկախ» վերլուծաբաններն ու փորձագետներն ամեն օր զահլա են տանում՝ հայտարարելով, թե Մաքսային ու Եվրասիական միություններ չեն լինելու, տապալվելու է այդ գործընթացը, ավելին՝ Ռուսաստանն էլ շատ շուտով կործանվելու է:
Ինչեւէ, Սերժ Սարգսյանը ճար ունենար՝ «Խորհրդարանական ժամ» հաղորդմանը զուգահեռ՝ կհրահանգեր նաեւ «Հայրենասիրության ժամ» հաղորդում էլ ստեղծել ու եթեր տալ:
Ավաղ, նրա մոտ «հայրենասիրական զեղումներն» այդ պարբերականությամբ չեն դրսեւորվում (շաբաթը մեկ անգամ), թե չէ, նման հաղորդում էլ կլիներ եթերում:
Իսկ տարին մեկ կամ հինգ տարին մեկ անգամ նման «զեղումների» հնարավոր առկայծումների պարագայում չարժե այդպիսի հեռուստահաղորդում ունենալ:
«Հայրենասիրության ժամ»

Ավելին, հիմա նույնիսկ իշխող ուժը հերոսաբար հայտարարում է, թե պատրաստ չենք հանուն Եվրասիական միությանն անդամակցելու երկու երկրների, այսինքն՝ միեւնույն պետության միջեւ սահմաններ անցկացնել:
«Հայաստանը նման խնդրի առջեւ կանգնած չէ, Հայաստանի խնդիրը չէ լուծել Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ սահման անցկացնելու հարցը, այդ խնդիրը լուծված է»,– ելույթ են ունենում «հայրենսերները»:
Սա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ե՛ւ իրավական տեսակետից, ե՛ւ մեր պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս չէ:
Մյուս կողմից էլ, նույն Բաղրամյան 26-ի «անկախ» վերլուծաբաններն ու փորձագետներն ամեն օր զահլա են տանում՝ հայտարարելով, թե Մաքսային ու Եվրասիական միություններ չեն լինելու, տապալվելու է այդ գործընթացը, ավելին՝ Ռուսաստանն էլ շատ շուտով կործանվելու է:
Ինչեւէ, Սերժ Սարգսյանը ճար ունենար՝ «Խորհրդարանական ժամ» հաղորդմանը զուգահեռ՝ կհրահանգեր նաեւ «Հայրենասիրության ժամ» հաղորդում էլ ստեղծել ու եթեր տալ:
Ավաղ, նրա մոտ «հայրենասիրական զեղումներն» այդ պարբերականությամբ չեն դրսեւորվում (շաբաթը մեկ անգամ), թե չէ, նման հաղորդում էլ կլիներ եթերում:
Իսկ տարին մեկ կամ հինգ տարին մեկ անգամ նման «զեղումների» հնարավոր առկայծումների պարագայում չարժե այդպիսի հեռուստահաղորդում ունենալ:
Կիմա Եղիազարյան