Կարծիք

26.07.2014 12:04


Վախթանգ Մարգարյան. Ինչու՞ հիմա...

Վախթանգ Մարգարյան.  Ինչու՞ հիմա...

«Սահմանադրությունը պետք է լինի մարդակենտրոն», «նախագահը պետք է լինի վերկուսակցական», «ձվերը մի զամբյուղի մեջ չեն դնում», ինչ–որ «բորենիների համաստեղություն» ու նման այլ ոչ մի բան չասող հայտարարություններ՝ իբրև Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների հիմնավորում։

Եթե այդքան մարդակենտրոն եք, ինչո՞ւ եք հիմա՛ նախաձեռնում այդ «փոփոխությունները»։ Ինչո՞ւ 2009-ին կամ 2010-ին դա չփորձեցիք անել։

Ինչո՞ւ հիմա, երբ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի հետհաշվարկը միացած է ու գնալով ավելի է անհանգստացնում «մարդակենտրոններին»։

Ինչու՞ հիմա, երբ Սերժ Սարգսյանը «կաղ բադիկից» օր օրի վերածվում է «երկու ոտքից թոփալ բադիկի»։

Այս խորագրի վերջին նյութերը