Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակիցներից մեկին առանձին կդատեն
Գուանտանամոյի զինվորական դատարանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեղադրյալներից Եմենի քաղաքացի Ռամզի բին ազ Շիբին առանձին կդատեն։ Այս մասին հայտնում է «Rօsbalt»–ը՝ հղում անելով «Ֆրանս պրես»-ին։
Դատավոր Ջեյմս Փոլի հայտարարության մեջ ասվում է, որ մինչ Ռամզի բին ազ Շիբի գործը առանձին վարույթով քննելը պետք է պարզել, թե արդյոք ամբաստանյալն ի վիճակի՞ է կանգնել դատարանի առաջ։ Ըստ զինվորական բժիշկների եզրակացություն՝ վերջինի մոտ առկա է «լուրջ հոգեկան հիվանդության»։
Հաղորդվում է, որ համապատասխան որոշումը դատավորը կայացրել է, որպեսզի չխոչընդոտի դատավարության սահմանված ժամկետի իրականացմանը:
Գործի նախնական լսումը պետք է տեղի ունենա օգոստոսի 11-15-ը: Սպասվում է, որ բոլոր մեղադրյալները, բացի Ռամզի բին ազ Շիբից, ներկա կլինեն դատարանում: