Այն, որ Արամ Զ. Սարգսյանը Սերժ Սարգսյանի հաճախորդներից է, գիտեն նույնիսկ Դավալու գյուղում։
Դավալուի բնակիչները գիտեն նաև, որ Արամն աշխատանքային օրերին ընդդիմություն է աշխատում, իսկ հանգստյան օրերին իր տանն են հյուրընկալվում բարձրաստիճան իշխանավորները։
Դավալուում, սակայն, չգիտեն, որ Արամ Սարգսյանը հաճախորդության նոր կոդով է շարժվում։
Հարցազրույց տալով սերժամետ թերթերից մեկին՝ հրապարակի գրավման խոստում տված, բայց անգամ փոքրիկ նրբանցք իրենով չարած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ա. Սարգսյանը «թունդ ընդդիմադիր» գնահատականներ տալով ներկայիս իրավիճակին՝ նշել է, որ ինքը պատրաստվում է 2018թ. նախագահական ընտրություններին, իսկ «Հանրապետությունը»՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին։ Եվ ոչ մի բառ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին։ Փոփոխություններ, որոնց օգնությամբ Սերժն ուզում է «գենսեկական» համակարգը վերականգնել, լիսկաների օգնությամբ խորհրդարանական մեծամասնություն վերցնել և ցմահ մնալ Հայաստանի վրա։
Եթե Արամը ծրագրեր ունի 2018–ի հաշվարկով, ապա պետք է կտրուկ դեմ արտահայտվի սահմանադրական փոփոխություններին, քանզի Սերժը պատրաստվում է վերացնել ընտրովի նախագահի ինստիտուտն ընդհանրապես, իսկ երկիրն էլ դարձնել բոլշևիկյան մոդելով կառավարվող։ Ասել է թե՝ Սերժի ծրագրերի կյանքի կոչման պարագայում Արամի վարդագույն երազանքը չի իրականանա։ Իսկ դա հուշում էր, որ Արամն առավոտից մինչև երեկո պետք է բարձրախոսը ձեռքն առած ընկներ փողոցից փողոց ու հակաքարոզ տաներ սահմանադրական փոփոխությունների թեմայով։ Բայց Արամը նման բան, բնականաբար, չի անում։ Նա ընդամենը հարցազրույց է տալիս սերժամետ թերթին ու իր սիրտը բացում 18–ի թեմայով։
Իսկ եթե Արամը չի հասկանում, որ սահմանադրական փոփոխությունները սերժական համակարգի վերարտադրության համար են արվում, որ այդ փոփոխություններից հետո անիմաստ է խոսել նախագահական ընտրությունների մասին, և որ ինքն իզուր է համառորեն պատրաստվում 18–ի նախագահական ընտրություններին (էն մի ճղճղան հոգավորի պես), ապա նա քաղաքականապես անմեղսունակ է։
Իրականությունն այն է, որ Արամ Սարգսյանը նոր կոդով հանդես եկող հին հաճախորդ է։ Հաճախորդներին հիմա արտոնված է ամեն ինչ, միայն թե դեմ չարտահայտվեն սահմանադրական փոփոխություններին։
Ուշադի՛ր հետևեք քաղաքական դաշտում վխտացող «թունդ ընդդիմադիր» լպրծուններին և կհամոզվեք, որ դրանք ծպտուն չեն հանում սահմանադրական փոփոխությունների մասով։ Իսկ դա նշանակում է, որ 18 թվի հաշվարկ անողները շարքային գեղամյաններ են։ Ինչը և պահանջվում էր ապացուցել։ Մնացածը «լիրիկա» է։
18 թվի հաճախորդները

Սևակ Մինասյան