ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հրադադարի կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին
Գազայի հատվածում Իդ ալ–Ֆիտր տոնի ընթացքում պետք է մարդասիրական հրադադար հայտարարվի։ Այսպիսի կոչով է հանդես եկել Կահիրեում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
Իդ ալ–Ֆիտրը արաբական մի շարք պետություններում մեկնարկում է երկուշաբթի` հուլիսի 28-ին, և կտևի ամբողջ շաբաթ։
Հիշեցնենք՝ ԱՀԿ–ն պահանջել էր մարդասիրական միջանցքներ ստեղծել Գազայի հատվածում վիրավորներին տարհանելու ու դեղամիջոցներ անկլավ հասցնելու համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։